Որոնել
Արխիվ
10.08.2018  13:28

«Հայկական Մաքգրեգորը, կամ բիզնեսմենը՝ Լյուքսեմբուրգից». Ալեքսանդր Կարապետյանի մեծ հարցազրույցը

Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» հարձակվող, Հայաստանի հավաքականի թեկնածու Ալեքսանդր Կարապետյանը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Ուֆայի» հետ հանդիպման նախօրեին հարցազրույց էր տվել ռուսական հեղինակավոր Чемпионат պարբերականին:

- Լյուքսեմբուրգ եք տեղափոխվել Գերմանիայից: Ինչու՞:

- Մի քանի պատճառ կա. նախ, ես այստեղ իմ առաջին ընկերությունն եմ հիմնել:

- Ուրի՞շ:

- Երկրորդը՝ լավ առաջարկ ունեի: Ու ցանկություն ամբողջ կարիերաս արտասահմանում անցկացնել: Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաներում խաղալու փորձն էլ իր ազդեցությունն ունեցավ:

- Այդ բիզնեսը միա՞կն է:

- Ոչ, ընկերություն ունեմ նաև Դուբայում: Մրգային ուտեստների առաքման հետ է կապված:

- Լյուքսեմբուրգում ֆուտբոլիստները միայն ֆուտբոլո՞վ չեն գումար աշխատում:

- Այդպես է: Ինչ-որ մեկը աշխատում է անշարժ գույքի ոլորտում, մեկ ուրիշը ուսուցիչ է:

- Օրինա՞կ: 

- Կիսապաշտպան Օլիվիե Տիլը ուսուցիչ է: Ֆլոսն աշխատում է անշարժ գույքի ոլորտում: Պաշտպան Կարայեն հաշվապահ է: Բայց ոչ բոլորն են աշխատում:

- Այսի՞նքն:

- Ոմանք սովորում են: Այդպիսիք ինն են:

- Գիտեմ, որ կալյանի սիրահար եք:

- Այո, սեփական կալյան-բարն ունեմ: Յուրաքանչյուր հաղթանակից հետո թիմի ու երկրպագուների հետ մեծ երեկույթներ ենք կազմակերպում:

- Թիմում չեն արգելու՞մ: Ֆուտբոլիստների համար վնա՞ս չէ:

- Չէ որ ես ամեն օր չեմ ծխում: Մարդիկ, չգիտես ինչու մտածում են՝ եթե բար ունեմ, ուրմեն ամեն օր այնտեղ նստած ծխում եմ: Բայց այդպես չէ: Ես այնտեղ միայն հանգստյան օրերին եմ լինում:

- Ասացիք, որ երկրպագուների հետ եք հանգստանում: Ինչպե՞ս:

- Մենք մեր բոլոր երկրպագուներին անուններով գիտենք, թեև նրանք ամենաշատն են մեր երկրում:

- Ինչքա՞ն մարդ է գալիս ստադիոն:

- Միգուցե ձեզ համար դա քիչ թվա, բայց 200 մարդ միշտ կա: Մինիմում:

- Շատ չէ...

- Գիտեմ: Դժվար էր սովորել դրան Գերմանիայից հետո, որտեղ թիմի խաղերին նվազագույնը 4 հազար երկրպագու էր գալիս: Երբեմն նաև 10 հազար:

- Լսել եմ՝ Լյուքսեմբուրգի առաջնության լավագույն ֆւոտբոլիստներից եք: Ձեզ այնտեղ աստղ զգու՞մ եք:

- Լիգան յուրաքանչյուր տարի աճում է: Այստեղ մեծ ֆուտբոլիստներ են խաղում: Նայեք, թեկուզ, «Դյուդելանժի» խաղացողներին:

- Ռուսաստանի առաջնությանը հատուկ է պաշտպանողական մարտավարությանը: Իսկ ինչպե՞ս են խաղում Լյուքսեմբուրգում:

- Դժվար է ասել: Թիմերը տարբեր մակարդակներ ունեն:

- Մեկ տարի առաջ հաղթահարեցիք «Ռեյնջերսի» արգելքը: Ունա՞կ էլի զարմացնելու:

- Կարծում եմ՝ այո: Ուզում ենք ցույց տալ, որ Լյուքսեմբուրգում կարողանում են լավ ֆուտբոլ խաղալ: Մեր լիգան ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց, նայեք Եվրոպայում ցույց տված արդյունքները ու կհասկանաք՝ ինչի մասին եմ խոսում:

- Ինչպե՞ս ընդունեցիք այն փաստը, որ խաղալու եք «Ուֆայի» դեմ: Ուրախացա՞ք, թե՞ տխրեցիք:

- Անկեղծ ասեմ՝ ոչինչ չգիտեի այդ թիմի մասին: Բայց բոլորն էլ երջանիկ էին, որ ճամփորդելու են Ռուսաստան: Շատ գեղեցիկ երկիր է:

- Իսկ ի՞նչ կասեք սպորտի մասին:

- «Ուֆան» հաղթահարել է «Դոմժալեի» արգելքը: Պետք է որ ուժեղ թիմ լինի:

- Նայե՞լ եք մրցակցի խաղը:

- Դեռ մասշտաբային վերլուծություն չենք կատարել: Այն պետք է խաղի նախօրեին անցկացնենք: Բայց նայել ենք «Անժիի» դեմ խաղը:

- Ինչ-որ բան նկատե՞լ եք:

- Շատ արագ հարձակվող ունեն առջևի գծում: 44 համարը: Իգբունը:

- Լսել եմ՝ Ձեզ «հայկական Մաքգրեգոր» են ասում:

- Ճիշտ է: Ամեն ինչ արտաքին նմանության պատճառով է (մորուքը): Շոտլանդիայում ինձ ամեն երկրորդն էր այդ մասին ասում: Մեր թերթերից մեկը նույնիսկ վերնագիր էր դրել՝ «Մաքկարապետյան»:

- Ի՞նչ եք կարծում, նմա՞ն եք:

- Խաղային ոճով: Ես էլ եմ ագրեսիվ խաղում:

- Կյանքու՞մ էլ եք ագրեսիվ:

- Վրաստանից եմ, իսկ այնտեղ փողոցում հեշտ չէ: Բայց, ընդհանրապես, բոլորին էլ բարի եմ վերաբերվում:

- Ասացիք, որ Ձեզ համար կարևոր է ներկայացնել երկիրը արտասահմանում: Ինչպես Հենրիխ Մխիթարյա՞նը:

- Այո, նա շատ բան է արել երկրի ու մեր ֆուտբոլի համար:

- Անձամբ ծանո՞թ եք:

- Հենրիխը ֆանատ է: Հոմզված եմ՝ հետևում է նաև մեր արդյունքներին: Բայց մտերիմ չենք:

- Ո՞վ է ՌՊԼ-ում Ձեր ֆավորիտը:

- Հավանում եմ «Զենիթի» խաղը: Ակումբը դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում: Ի դեմ, ԱԱ-2018-ում Ռուսաստանի ամենամեծ երկրպագուներից էի: Շատ տխրեցի, երբ պարտվեցիք Խորվաթիային: Խաղի ընթացքում իմ փաբը լի էր խորվաթներով, բայց ես, միևնույն է, Ռուսաստանի հավաքականի համար էի ցավում:

- Զուտ «հարևանության» համա՞ր, թե՞ այլ ազգականներ ունեք:

- Պապս Մոսկվայում է ապրել: Վրաստանում ռուսերեն էինք խոսում, կինս էլ Ռուսաստանից էր: Երեխաների հետ փորձում ենք ռուսերեն խոսել (հարցազրույցի ժամանակ Կարապետյանը պատասխանել է անգլերեն - խմբ.):

- Գիտե՞ք, որ «Ուֆային» եվրագավաթներ է դուրս բերել «Զենիթի» ներկայիս գլխավոր մարզիչը:

- Այդքան էլ խորացած չեմ ռուսական ֆուտբոլի մեջ:

- Եթե Ռուսաստանից առաջարկեն, կգա՞ք:

- Ես շատ առաջարկներ ունեմ, բայց մնում եմ իմ տեղում: Նաև այն պատճառով, որ պետք է ղեկավարեմ իմ բիզնեսը:

- Մտածում եք՝ «Զենիթը» չի կարողանա բավարարե՞լ Ձեր պահանջները:

- Փողը ամեն ինչ չէ, բայց առանց դրանց դժվար է: Եթե «Զենիթը» առաջարկի, կմտածեմ: Ամեն դեպքում, Սանկտ-Պետերբուրգը շատ գեղեցիկ քաղաք է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000