Որոնել
Արխիվ
10.08.2018  12:07

Սեսար Ռոմերո. «Ամեն ինչ հնարավոր է, դեռ 90 րոպե կա»

Երևանի «Ալաշկերտի» հարձակվող Սեսար Ռոմերոն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Կլուժից» կրած պարտությունը:

- Դժվար խաղ էր, դժվար : Բայց սա միայն առաջին 90 րոպեն էր, պետք աշխատենք, մեկ շաբաթ ունենք: Ամեն ինչ հնարավոր է, 90 րոպե կա, 11-ը 11-ի դեմ: Մենք էլ ենք լավ մարզավիճակում, նրանք էլ, մենք էլ ենք լավ ֆուտբոլիստներ ունենք, նրանք էլ: Նրանք հնարավորություններ ունեցան, երկու գոլ խփեցին: Հուսով եմ՝ պատրաստ կլինենք հաջորդ խաղին:

Չեմ կարող ասել, թե ինչու գոլեր չենք կարողանում խփել, ամեն անգամ պատճառները տարբեր են: Բայց, այո, ցավոք, չի ստացվում, հուսով եմ՝ շուտով այդ խնդիրը կլուծենք:

Կարծում եմ՝ պատասխան խաղում կկարողանանք լավ դրսևորել մեզ, հուսով եմ՝ հաղթանակով կվերադառնանք:

Խաղից հետո շատ բան չկար ասելու, ավելի շատ էմոցիաներ էին: Մենք լավ էինք աշխատել, լավ մարզիչ ունենք, հուսով եմ՝ ամեն ինչ տեղը կընկնի:

Նման մարտավարությամբ ես ինձ նորմալ եմ զգում: Մարզիչը որոշում է՝ ինչպես խաղանք: Եթե պետք է պաշտպանվել, պաշտպանվում ենք, եթե ցանկանում է հարձակվենք՝ հարձակվում: Պատասխան խաղում կորոշենք՝ ինչպես գործել, հուսով եմ՝ հաղթանակ կտանենք:

Այո, ես հարձակվող եմ, սիրում եմ գոլեր խփել, հուսով եմ՝ շուտով այդ գոլերը կլինեն: Աստիճանաբար մարզավիճակ եմ ձեռք բերում, պետք է ավելի շատ խաղամ, բայց ամեն անգամ քրտնաջան մարզվում եմ, և ավելի շատ հնարավորություն եմ ստանում: Հուսով եմ՝ շուտով կսկսեմ ուրախացնել իմ գոլերով:

Էդգար Մանուչարյանը հրաշալի խաղացող է, նաև հիանալի անձնավորություն: Մրցաշրջանը երկար է, հուսով եմ՝ շուտով կտեսնենք այն ինչ ուզում ենք, ու դրա համար կշարունակենք քրտնաջան մարզվել,- Ռոմերոյի խոսքերն է մեջբեում ArmFootball.com-ի թղթակիցը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000