Որոնել
Արխիվ
10.08.2018  13:41

Ալեքսանդր Կարապետյան. «Այդ գոլը բոլորովս խփեցինք, թիմը խփեց»

Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Ուֆայի» հետ հանդիպման արդյունքը:

- Եթե խաղից առաջ մեզ ասեին, որ պարտվելու ենք 1-2 հաշվով, կհամաձայնեինք: Երկրորդ կեսում լավ խաղացինք, կարող էինք նաև հավասարեցնել հաշիվը:

- Իսկ ինչու՞ առաջին կեսը այդքան դժգույն ստացվեց:

- Ես էլ չեմ կարողանում հասկանալ, առաջին 25 րոպեն շատ դժվար ստացվեց: Կարծում եմ խաղը մեզ համար դժվար էր, բայց հետո զարթնեցինք, երկրորդ կեսը մերն էր:

- Դուք դիպա՞ք գնդակին, թե՞ ոչ, երբ թիմը գոլ խփեց:

- Հենց նոր կրկին նայեցինք, փորձեցինք հասկանալ՝ ով խփեց, բայց մինչև հիմա չեմ կարող հաստատ ասել: Անկեղծ ասած՝ երևի չեմ կպել, տոկոսային հարաբերությամբ՝ 80-ը 20-ի:Ավելի շուտ՝ բոլորովս խփեցինք, թիմը խփեց: Ի՞նչ տարբերություն, թե ով դարձավ գոլի հեղինակ:

- Ձեր դիրքից երևու՞մ էր, «Ուֆայի» պաշտպան Կարպը ձեռքով խաղա՞ց:

- Եղբայրս ընդմիջմանը գրեց, որ ձեռքին դիպել էր:

- Հիմա Ձեր թիմը ֆավորի՞տ է:

- Արտագնա խաղում շատ կարևոր գոլ խփեցինք, տանը ճնշելու ենք, կարծում եմ՝ ֆավորիտ կլինենք, մենք ոչ մեկից չենք վախենում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000