Որոնել
Արխիվ
10.08.2018  04:50

Հայաստանի առաջնությունում «Փյունիկի առաջին խաղը` սեպտեմբերի 22-ի՞ն

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի «Ալաշկերտ» - «Փյունիկ», ինչպես նաև երրորդ տուրի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» և «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ» հանդիպումները հետաձգվել են:

Հիշեցնենք, որ առաջին տուրի «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղը նույնպես հետաձգվել էր:

Դա նշանակում է, որ Անդրեյ Տալալաևի թիմը, ամենայն հավանականությամբ, Բարձրագույն խմբում իր նորամուտը նշելու է չորրորդ տուրում` սեպտեմբեի 22-ին: Այդ օրը երևանցիները մրցելու են «Շիրակի» հետ: Այնուամենայնիվ, Բարձրագույն խմբի խաղացանկը հաճախ փոփոխության է ենթարկվում և հնարավոր է «Փյունիկի» առաջին խաղն ավելի շուտ կայանա:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000