Պաշտոնական. Կոուտինյոն «Բարսելոնայում» փոխեց խաղաշապիկի համարը (ՖՈՏՈ) | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
10.08.2018  03:57

Պաշտոնական. Կոուտինյոն «Բարսելոնայում» փոխեց խաղաշապիկի համարը (ՖՈՏՈ)

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մյուս մրցաշրջանից սկսած հանդես է գալու 7 համարի մարզաշապիկով:

Այդ համարը թափուր էր մնացել հունվարից, երբ ակումբից հեռացել էր Արդա Թուրանը:

21-րդ դարում «կապտանռնագույնների» 7 համարով խաղացել են.

Ալֆոնսո Պերես (2000-2001)

Խավյեր Սավիոլա (2001-2004)

Հենրիկ Լարոսոն (2004-2006)

Էյդուր Գուդյոնսեն (2006-2010)

Դավիդ Վիլյա (2010-2013)

Պեդրո Ռոդրիգես (2013-2015)

Արդա Թուրան (2015-2018)


Հիշեցնենք, որ Կոուտինյոն նախկինում կրում էր 14 համարը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կատալոնական ակումբը 7 համարը պահում է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի համար, սակայն ֆրանսիացու` Մադրիդում մնալու որոշումից հետո այն կրկին հասանելի դարձավ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000