Արտակ Եդիգարյան. «Բախտներս չբերեց, գոլը պատահական էր» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
09.08.2018  23:25

Արտակ Եդիգարյան. «Բախտներս չբերեց, գոլը պատահական էր»

«Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը կարծիք հայտնեց Եվրոպա լիգայի որակավորման երրոդ փուլի ռումինական «Կլուժի» դեմ տնային խաղի (0:2) մասին:

«Շատ դժվար հանդիպում ստացվեց մեզ համար:  Արդեն 5-րդ րոպեին գոլ բաց թողեցինք: Շատ դժվար է նման արագ գոլից հետո խաղալը: Բախտներս չբերեց, գոլը պատահական էր:

Համոզված ենք, որ շանսեր դեռ կան: Կորցնելու բան չունենք: Այսօր չբավարարեց վերջին փոխանցումը, վերջին հարվածը: Հարվածները շատ էին, բայց բախտներս չբերեց: Նախաձեռնությունը մեր ձեռքն էր, սակայն…

Խաղից հետո Բագրատ Նավոյանն ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանի հետ մտավ հանդերձարան, բոլորիս «դուխ» տվեց: Նրանք ասացին, որ մեր թիմից հաղթանակ են պահանջում և մաղթում:

Ափսոս էր նման խաղով պարտվելը: Վատն այն է, որ գոլ չենք խփում: Արդեն մի քանի խաղ ենք անցկացրել, բայց միայն մեկ գոլ խփել: Բոլորս ենք մեղավոր, որ քիչ գոլեր ենք խփում: Մեղքը միայն հարձակվողներինը չէ, այլ բոլոր ֆուտբոլիստներինն ու մարզիչներինը:

Բայց Ռումինիա ենք մեկնելու հաղթանակի համար: Այսօր միակ լավ բանն այն էր, որ բոլորս հավատացինք` կարող ենք «Կլուժի» պես թիմի դեմ նախաձեռնող ֆուտբոլ ցուցադրել»»,- Եդիգարյանի խոսքերն է մեջբերում armfootball.com-ի թղթակիցը:

Լուսանկարը` «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջից

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000