Էդգար Մանուչարյան. «Ծանր հարված էր մեզ համար» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
09.08.2018  22:57

Էդգար Մանուչարյան. «Ծանր հարված էր մեզ համար»

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Ալաշկերտ» – «Կլուժ» խաղից (0:2) հետո երևանցիների հարձակվող Էդգար Մանուչարյանն ամփոփել է հանդիպումը:

«Շատ դժվար է 0:2 հաշվից հետո դրական արդյունքի հասնել, այդ պատճառով չկարողացանք փրկել խաղը: Ծանր հարված էր, սակայն այևս ոչինչ չենք կարող փոխել:  Պետք է նախապատրաստվենք պատասխան հանդիպմանը և առաջ շարժվենք: Դա է միակ ճանապարհը:

Հաջորդ փուլ դուրս գալու շանսերը նվազագույն են, բայց դեռ շանսեր կան, ամեն ինչ կորած չէ:

Ինձ արդեն ֆիզիկապես պատրաստ եմ զգում խաղալ մեկնարկային կազմում: Այս մեկ շաբաթն էլ կաշխատեմ թիմի հետ և պատասխան մրցավեճում, կարծում եմ, պատրաստ կլինեմ խաղալ առաջին րոեպեներից»,- Մանուչարյանի խոսքերն է փոխանցում armfootball.com-ի թղթակիցը:  


Լուսանկարը` «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջից

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000