Որոնել
Արխիվ
09.08.2018  22:29

Կարեն Բարսեղյան. «Քանի դեռ կա գոնե մեկ տոկոս հնարավորություն, պայքարելու ենք մինչև վերջ»

Երևանի «Ալաշկերտի» մարզիչ Կարեն Բարսեղյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Կլյուժից» կրած պարտությունը (0-2): 

- Պետք է ներողություն խնդրեմ, քանի որ Վարուժան Սուքիասյանը առողջական շատ լուրջ առողջական խնդիրներ ունեցավ, նույնիսկ խաղից առաջ շտապ օգնության մեքենա էր եկել հյուրանոցի մոտ, սիստեմա են միացրել: Եղել է սուր վարակիչ հիվանդանոցում և միայն խաղից 20 րոպե առաջ է եկել խաղին: Եթե ես եմ ասուլիսին, ուրեմն ես պատասխանատու եմ այն ամեն ինչի համար, ինչ եղել է դաշտում: Կխնդրեմ ավելորդ ու ինտրիգային բաներ չփնտրել:

Պետք է շնորհակալություն հայտնեմ երկրպագուներին, ովքեր եկել էին մարզդաշտ ու աջակցում էին: Զգում էինք այդ աջակցությունը, ցավոք, չկարողացանք ուրախացնել նրանց: Հուսով եմ՝ լուրջ հետևություններ կանենք, որպեսզի նման իրավիճակներում ավելի լավ հանդես գանք:

Լավ խաղ էր, բայց նման խաղերում իրավունք չունենք նման սխալներ գոչծել, հատկապես պաշտպանությունում: Անընդունելի է նման 11 մետրանոց բերել դարպասին:

Կարծում եմ այսօր բավականաչափ հարվածներ եղան դարպասին, այլ հարց է՝ արդյունավետ էին, թե ոչ: Այո, հարձակման գծում խնդիրներ կան: Բայց, կարծում եմ, այսօր Էդգար Մանուչարյանը, փոխարինման մտնելով շատ ուժեղացրեց հարձակման գիծը, ու հնարավորություններ ունեինք ոչ միայն կրճատել հաշվի տարբերությունը, նույնիսկ հավասարեցնել հաշիվը: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ, շտկենք սխալները:

Էդգար Մանուչարյանը շատ ավելի սուր է գործում հարձակման գծում: Նենադովիչը մինչև «Ալաշկերտ» գալը եղել է եզրային կիսապաշտպան, այլ հարց է, որ այստեղ նրան հարձակման կենտրոնում օգտագործեցին և ստացվեց:

Եթե չեմ սխալվում, այսօր եզրից բարձրից փոխանցումներ քիչ են եղել: Դաղբաշյանը, այո, ձախ եզրից փոխանցում էր, բայց Նենադովիչը հազվադեպ էր դիմում նման փոխանցումների:

Քանի դեռ կա գոնե մեկ տոկոս հնարավորություն, պայքարելու ենք մինչև վերջ: Դա մեր մարզչական թիմի փիլիսոփայությունն է: Մենք աշխատելու ենք, փորձելու ենք այնտեղ հաջողության հասնեկ: Այո, խնդիրը բարդ է, բայց մենք չենք հանձնվելու, գնալու ենք Ռումինիա, որպեսզի շտկենք իրավիճակը:

Իհարկե, մրցակցի խաղը շատ լուրջ ուսումնասիրել էինք: Երևի մի փոքր անակնկալ էր սուր փոխանցումները պաշտպանների մեջքի հետևը, քանի որ նախորդ խաղերում նման փոխանցումները քիչ էին: Բայց այսօր նրանց կազմում բացակայում էին հիմնական կազմի երեք ֆուբոլիստներ: Հենց այդպիսի փոխանցումից հետո էլ բաց թողեցինք: Վերահսկում էինք խաղը, միգուցե՝ նրանից էր, որ մրցակիցը շուտ գոլ խփեց, բայց մենք կարողանում էինք վերահսկել գնդակը, ու եթե սրություն լիներ հարձակման գծում, կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել:

Չեմպիոնների լիգայում խաղացել ենք մի թիմի դեմ, որի բյուջեն գերազանցում էր 100 միլիոն եվրոն: Այո, մենք երրորդ փուլում ենք, պատմություն ենք կերտել՝ հաղթելով մրցակցին 1-0 հաշվով, հետո էլ այստեղ 0-0 խաղալով: Այո, համարում եմ, որ մեր հաջողությունը պատմական էր ու հպարտ եմ, որ այդ հաղթանակի մասն եմ:

Ունենք հավասազոր ֆուտբոլիստներ, այսօր որոշում կայացրինք Զելկովիչին պահեստայինների նստարանին թողնել: Դաշյանի վերականգնողական կուրսն ավարտվել է, բայց ռիսկի չէինք կարող դիմել, որպեսզի վնասվածքը չկրկնվի,- Բարսեղյանի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակիցը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000