Եվրոպա լիգա. Ալեքսանդր Կարապետյանի փայլուն խաղը ռուսական թիմի դեմ (VIDEO) | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
09.08.2018  22:24

Եվրոպա լիգա. Ալեքսանդր Կարապետյանի փայլուն խաղը ռուսական թիմի դեմ (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում լյուքսեմբուրգյան «Պրոգրեսը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է ռուսական «Ուֆային»:

Խաղի հերոսներից մեկը դարձել է Հայաստանի հավաքականի թեկնածու Ալեքսանդր Կարապետյանը: 30-ամյա ֆուտբոլիստն անընդհատ պայքարի մեջ է եղել և երեք անգամ իր թիմի գոլային դրվագներին է մասնակցել:

Առաջին կեսում նրա հնարամիտ փոխանցումից հետո Օլիվյե թիմը փայլուն անցում է ձեռնարկել, բայց հարմար դիրքից վրիպել է: Երկրորդ կեսում Կարապետյանի գլխով հարվածից հետո ռուսներին փրկել է հորզիոնական դարպասաձողը:

Խաղավերջում, երբ հաշիվը 0:2 է եղել, Թիլի փոխանցումից հետո Կարապետյանը գեղեցիկ ցատկ է կատարել, չի հասել գնդակին, սակայն ապակողմնորոշել է դարպասապաին և գնդակը հայտնվել է դարպասում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000