Որոնել
Արխիվ
09.08.2018  22:09

Տոնի Կոնսեյսաո. «Պատրաստ էինք դիմակայել ուժեղ «Ալաշկերտին»

«Կլյուժի» գլխավոր մարզիչ Տոնի Կոնսեյսաոն իր մեկնաբանություններն է տվել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0):

- Արագ գոլը, իհարկե, առավելություն տվեց: Պատրաստ էինք դիմակայելու ուժեղ թիմի, և այսպիսի խաղում արագ գոլը հնարավորություն տվեց շատ արագ մտնել խաղի մեջ: Առաջին կեսում երկու կողմերն էլ լավ հնարավորություններ ունեցան, «Ալաշկերտն» էլ լավ խաղաց ու գոլային պահեր ուներ: Գրոհների կառուցման փուլում լավն էր, դաշտի կենտրոնում կարողանում էր առավելություն ստանալ, օգտագործել ազատ գոտիները, բայց իմ սաները կարողացան լավ գործել ու խաղը հասցնել հաղթական ավարտի: Արտագնա խաղի համար լավ առավելություն ունենք, բայց պետք է պատասխան խաղին ամենայն լրջությամբ պատրաստվենք, որ կարողանանք հաջորդ փուլ անցնել:

Ներկա պահին նպատակը հաջորդ փուլ անցնելն է, շատ հեռու չենք նայում: Կա դեռ պատասխան խաղը, հետո առաջնության հանդիպում: Նայում ենք փուլից փուլ,- մարզչի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակիցը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000