Որոնել
Արխիվ
09.08.2018  21:56

Եվրոպա լիգա. «Ալաշկերտը» Երևանում պարտվեց «Կլուժին» (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Երևանում 0:2 հաշվով պարտվեց «Կլուժին»:

Ռումինացիները հաշիվը բացեցին 5-րդ րոպեին: Գերոգե Տուսուդենը նպաստավոր դիրքում հայտնվեց և վարպետորեն գրավեց դարպասը:

Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը 11-մետրոնոց վաստակեցին: Տուսուդենի հարվածից հետո Օգնյեն Չանչարևիչը մոտ էր տանտերերին փրկելուն, սակայն գնդակն անցավ նրա ձեռքի տակով:

Խաղի ընթացքում Վարուժան Սուքիքասիայի թիմը 23 հարված կատարեց, որոնցից 8-ը դարպասին, սակայն դրանցից ոչ ոք իրական գոլային պահի չվերածվեցին:

Պատասխան մրցավեճը կայանալու է օգոստոսի 16-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000