Որոնել
Արխիվ
09.08.2018  16:52

Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

Օգոստոսի 15-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի առաջին ընկերական հանդիպումը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Մեր թիմը Քիշնևում մրցելու է Մոլդովայի ընտրանու հետ:

Հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով, Հայաստանի Մ-21 ընտրանին օգոստոսի 12-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է հավաքական 20 ֆուտբոլիստների: Նշենք, որ դարպասապահ Հենրի Ավագյանը բաց է թողնելու Մոլդովայի հետ հանդիպումը, քանի որ «Ալաշկերտի» հետ մեկնելու է Ռումինիա Եվրոպա Լիգայի 3-րդ փուլի պատասխան հանդիպմանը:

Դարպասապահներ

Սևակ Ասլանյան «Փյունիկ»                   

Նիկոլաոս Մելիքյան «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Նարեկ Պետրոսյան «Բանանց»

Ալեքսանդր Հովհաննիսյան «Գանձասար-Կապան»

Էդմոն Մովսիսյան «Փյունիկ»

Հովհաննես Նազարյան «Արցախ»

Դավիթ Տերտերյան «Գանձասար-Կապան»

Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»

Ժիրայր Մարգարյան «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Արթուր Նադիրյան «Փյունիկ»

Դավիթ Նալբանդյան «Արարատ-Արմենիա»

Ռազմիկ Հակոբյան «Ալաշկերտ»

Կարեն Մելքոնյան «Բանանց»

Էմիլ Եղիազարյան «Արցախ»

Հակոբ Հակոբյան «Բանանց»

Հովհաննես Հովհաննիսյան «Զեմպլին Միխալովցե», Սլովակիա

Հովհաննես Պողոսյան «Արցախ»

Հովհաննես Իլանգյոզյան «Փյունիկ» 

Հարձակվողներ

Գրիգոր Աղեկյան «Արցախ»

Էրիկ Պետրոսյան «Բանանց»

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000