«Բանանցի» ու «Արցախի» չորսական, «Ալաշկերտի» երկու ֆուտբոլիստ հրավիրել է Հայաստանի երիտասարդական հավաքական | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
09.08.2018  15:48

«Բանանցի» ու «Արցախի» չորսական, «Ալաշկերտի» երկու ֆուտբոլիստ հրավիրել է Հայաստանի երիտասարդական հավաքական

«Բանանցի» ֆուտբլիստներ Նարեկ Պետրոսյանը, Հակոբ Հակոբյանը, Կարեն Մելքոնյանն ու Էրիկ Պետրոսյանը, «Արցախի» 4 ֆուտբոլիստներ` Էմիլ Եղիազարյանը, Գրիգոր Աղեկյանը, Հովհաննես Պողոսյանը և Հովհաննես Նազարյանը, «Ալաշկերտի» երկու ֆուտբոլիստներ`Հենրի Ավագյանն ու Ռազմիկ Հակոբյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական:

Այդ մասին հաղորդում են ակումբի մամուլի ծառայությունները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մ-21 հավաքական է հրավիրվել «Արարատ-Արմենիայի» պաշտպան Իվան Մամախանովը:

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական 21 հավաքականը օգոստոսի 12-ից 13-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, իսկ օգոստոսի 13-ից 16-ը կլինի Մոլդովայում: Օգոստոսի 15-ին նախատեսված է ընկերական հանդիպում Մոլդովայի և Հայաստանի երիտասարդական հավաքականների միջև:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000