ԱՊԼ. Տրանսֆերային պատուհանի վերջին օրը | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
09.08.2018  23:49

ԱՊԼ. Տրանսֆերային պատուհանի վերջին օրը

Այսքանով ավարտում ենք մեր` անգլիական տրանսֆերային դեդլայնը: Նույնիսկ առավոտյան կարող են հայտարարվել տրանսֆերների մասին, որոնց փաստաթղթերը ժամանակին են ներկայացվել: Այդ դեպքում մենք կթարմացնենք այս ցանկը: Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք: 

_________________________________________________________________________________

00:54. Բարսելոնական անցյալ ունեցող հերթական ֆուտբոլիստը` ԱՊԼ-ում: «Վալենսիայի» աջ պաշտպան Մարտին Մոնտոյան 7 միլիոն եվրոյի փոխատուցման դիմաց դարձել է «Բրայթոնի» խաղացող:  Կատալոնացուն վերջին պահին «փախցրել» են «Ֆուլհեմից»:

00:30. «Ուոթոֆորդն» այսօր սուպերտրանսֆեր էր ծրագրել, սակայն այն չկայացավ: ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Գեդեշին հրավիրելու փորձն անհաջող էր (60 միլիոն էր առաջարկում), իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պակո Ալկասերն այդպես էլ չհետևեց Ջերար Դեուլոֆեուի խորհուրդներին և չմիացավ այդ ակումբին: 

Փոխարենը սուպերտրանսֆերը մոտ է հայկական ֆուտբոլի համար: Goal.com-ը նաև գրեց, որ «Ուոթֆորդ» տեղափոխվելուն մոտ է «Բանանցի» կիսապաշտպան Կուասի Սիբոն: Նշվեց, որ նա բուժզննում է անցել, սակայն դեռ պաշտոնական հաստատում չկա: Ամեն ինչ պարզ կլինի վաղը: 

23:51. «Ֆուլհեմն» իր համար ռեկորդային` 33 միլիոն եվրոյով գնել է Մարսելի «Օլիմպիկի» հենակետային կիսապաշտպան Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսային:  

23:45. «Լիվերպուլի» հարձակվող Դենի Ինգզը վարձակալությամբ կխաղա «Սաութհեմփթոնում»:

23:35. Մեկ այլ վարձակալություն «Ֆուլհեմի» համար: «Մանչեսթեր Յունայթեդից» այդ ակումբ է տեղափոխվել պաշտպան Թիմոտի Ֆոնսու-Մենսան:

23:13. կարծես ե Էվերթոնը հասցրել է նաև վարձակալել «Չելսիի» պաշտպան Կուրտ Զումային: Sky Sports-ը գրում է, որ փաստաթղթերը հասցրել են ուղարկել: Սպասենք պաշտոնական հայտրարությանը:

22:59. «Սուոնսիի» կիսապաշտպան Ջորդան Այուն վարձակալությամբ կխաղա «Կրիսթալ Փելասում»:

22:50. Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուսիանո Վիետոն վարձակալությամբ կխաղա «Ֆուլհեմում»: 

22:30. Հերթական փախուստը Չեմպիոնշիփ նահանջած «Սուոնսիից»: 6,7 միլիոն եվրոյի դիմաց Նյուքասլին է միացել փոձառու պաշտպան Ֆեդերիկո Ֆերնանդեսը: 

22:14. «Լեսթերն» այս խառը օրով վախեցրեց իր երկրպագուներին` պաշտոնական հայտարարություն տարածելով Ջեյմի Վարդիի մասին: Նրանց համար բարեբախտաբար, դա նոր պայմանագիր կնքելու մասին լուր է: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: 

21:45. .... սպասվում էր, որ ձախ պաշտպան Դենի Ռոուզը կտեափոխվի շալկե, սակայն այդ գործարքն էլ չկայացավ: «Տոտենհեմն» այսօր հրաժարվեց Ջեք Գրիլիշի («Ասթոն Վիլա») ու Մարցելո Բրոզովիչի («Ինտեր») տրանսֆերից: Երկուսի համար էլ նա մտադիր էր 30 միլիոնից ավելի վճարել:  

21:44. «Տոտենհեմը» դարձավ վերջին 15 տարում ԱՊԼ-ի առաջին ակումբը, որն ամռանը տրանսֆեր չկատարեց: 

21:33. «Ֆուլհեմի» հերթական տրանսֆերը: «Բրիսթոլ Սիթիից» 6,7 միլիոն եվրոյով ձեռք է բերվել պաշտպան Ջո Բրայանը:

21:21. «Լեսթերը» հաստատեց, որ գնել է «Ֆրայբուրգի» պաշտպան Չագլար Սոյունչուին: Տրանսֆերը կազմել է 21 միլիոն եվրո

21:10. «Սևիլյայի» դարպասապահ Սերխիո Ռիկոն մեկ տարվա վարձակալությամբ կխաղա «Ֆուլհեմում»:

21:03. «Չելսիի»` Նաբիլ Ֆեկիրին ձեռք բերելու մասին նոր տեղեկություն չկա: Գործարքը հավանաբար խափանվել է: 

20:49. «Մանչեսթեր Յունայթեդը» նոր կենտրոնական պաշտպանի տրանսֆերի հարցում հարցում տապալվեց: Ակումբը դիտարկում էր 6-7 տարբերակ:

20:22. «Վեսթ Հեմը» ձեռք է բերել «Ֆիորենտինայի» ու Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Կարլոս Սանչեսին: Տրանսֆերի մանրամասները հայտնի չեն: 

20:17. «Հադերսֆիլդը» վարձակալել է «Մոնպելյեի» վինգեր Իսաակ Մբենզային:

20:03. Անդրե Գոմեշը «Բարսելոնայից» վարձավճարով տեղափոխվեց «Էվերթոն»: Այդ գործարքի համար կատալոնացիները ստանալու են 2,25 միլիոն եվրո: 


20:01. Տրանսֆերային պատուհանը փակվեց, բայց մինչև այդ ձևակերպված գործարքների մասին կարող են հայտարարել ավելի ուշ:

20:00. ՎԵՐՋ: Տրանսֆերային պատուհանն Անգլիայում փակվեց: 

19:58. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Յերրի Մինան 30 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Էվերթոն»: «Բարսելոնան» կարող է հետ գնել կոլումբացու տրանսֆերը:


19:45. «Էվերթոնի» հետ ազատ խաղացողի կարգավիճակով պայմանագիր ստորագրեց Դոնեցկի «Շախտյորի» նախկին կիսապաշտպան Բերնարդը:

19:28. «Ատլետիկոն» 14,5 միլիոն եվրոյով «Միլանից» գնեց հարձակվող Նիկոլա Կալինիչին: Այժմ Լուսիանո Վիետտոյի ճանապարհը դեպի Անգլիա բաց է:

19:17. Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող, հետևաբար «համաձայնության» մեծ բոնուսի ու հսկայական աշխատավարձի հավակնող Բերնարդը ևս մեկ քայլով մոտեցավ «Էվերթոնին»: Դոնեցկի «Շախտյորի» նախկին ֆուտբոլիստն Անգլիայում աշխատելու թույլտվություն է ստացել: 

19:12. «Արսենալի» դարպասապահ Դավիդ Օսպինան հեռանալու է թիմից: Նա անձնական պայմանագրի կետերը համաձայնեցրել է «Բեշիկթաշի» հետ: Բերնդ Լենոյի տրանսֆերի ու Պետր Չեխի առկայության պարագայում մրցակցելն անիմաստ էր:

18:40. BBC-ին գրում է, որ «Չելսին» ու «Լիոնը» համաձայնեցրել են Նաբիլ Ֆեկիրի` 70-միլիոնանոց տրանսֆերը: Ֆրանսիացու հետ ստորագրվելու է 5 տարվա պայմանագիր:

18:11. Տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո ԱՊԼ-ի ֆուտբոլիստները դեռ հնարավորություն կունենան տեղափոխվել այլ առաջնությունների թիմեր: Այդ պատճառով այսօր չի կայանա «Չելսիի» կիսապաշտպան Տեմուե Բակայոկոյի տեղափոխությունը «Միլան»: Ֆրանսիացու վարձավճարը գործնականում համաձայնեցված է, սակայն որոշ կետեր դեռ քննարկման կարքի ունեն:

17:57. Տրանսֆերային պայթյուն հայկական ֆուտբոլի համար: «Բանանցի» կիսապաշտպան Կուասի Սիբոն բուժզննում է անցնում «Ուոթֆորդ» տեղափոխվելու համար: Այդ մասին գրում է հեղինակավոր goal.com կայքը: Այնուամենայնիվ, 20-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա Անգլիայում աշխատելու թույլտվություն ստանալ և ստիպված կլինի վարձավճարով այլ թիմ տեղափոխվել: 

17:49. «Լեսթերի» հարձակվող Իսլամ Սլիմանին մեկ ոտքով «Ֆեներբախչեում» է: Կողմերը համաձայնեցրել են մեկ տարվա վարձակալությունը:

17:44. «Վուլվերհեմփթոնը» շարունակում է լրջորեն համալրվել: Մեկ տարվա վարձակալությամբ «գայլերին» է միացել Բելգիայի հավաքականի ու «Անդերլեխտի» կիսապաշտպան Լեանդեր Դենդոնքերը:

16:28. Անգլիայի երիտասարդական հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լուակս Նմեչան մեկ տարվա վարձակալությամբ կխաղա «Պրեսթոնում»:

16:17. ԱՊԼ-ի նորեկ «Կարդիֆ Սիթին» մեկ տարով վարձակալեց «Բետիսի» կիսապաշտպան Վիկտոր Կամարասային:

16:02. Հայտնի դարձան «Մանչեսթեր Յունայթեդի»` Դիեգո Գոդինի համար առաջարկի մանրամասները: 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիացիները 25 միլիոն եվրո են առաջարկել: Անձամբ ուրուգվայցուն հնարավորություն է տրվել տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ: Գոդինը պատասխանել է մերժմամբ: Նա շուտով նոր պայմանագիր է ստորագրելու մադրիդցիների հետ:

15:55. «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի տրանսֆերը «Վուլվերհեմփթոն» խափանցվեց: Ուկրաինացին ի սկզբանե դեմ էր գործարքին, չնայած նրան, որ ակումբները 18 միլոին եվրոյով համաձայնեցրել էին տրանսֆերը: 

15:30. Մադրիդի «Ռեալը» ներկայացրեց «Չելսիի» նախկին դարպասապահ Տիբո Կուրտուային: 

15:27. Գոդինը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ուրուգվայցին ցանկանում է մնալ ներկայիս թիմում: Իսպանական ակումբը նույնպես չի ցանկացել բաժանվել իր առանցքային խաղացողից:

15:11. Կենտրոնական պաշտպան փնտրող «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ է կատարել Մադրիդի «Ատլետիկոյին»` Դիեգո Գոդինի համար: Sky Sports

14:32. «Տոտենհեմը» հրաժարվեց «Ասթոն Վիլայի» գլխավոր տաղանդը համարվող Ջեք Գրիլիշի տրանսֆերից: նախապես նշվում էր, որ այն կարող է կազմել 33 միլոն եվրո:

14:09. Եթե սպասում էիք, որ Ռուսաստանի հավաքականի ու Կրասնոդարի հարձակվող Ֆեոդոր Սմոլովը կհայտնվի ԱՊԼ-ում, ապա կարող եք մոռանալ այդ մասին: Նա 9 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Լոկոմոտիվ»: Նա խաղալու է 9 համարով: Հունվարին ռուսը մեկ ոտքով «Վեսթ Հեմում» էր...

14:00. «Արսենալի» հարձակվող Լուկաս Պերեսը տեղափոխվեց «Վեսթ Հեմ»: Նրա ծառայություններով հետաքրքրված էին իտալական ու իսպանական մի շարք թիմեր, սակայն իսպանացին որոշեց մնալ Անգլիայում: Տրանսֆերը կազմել է 4,4 միլիոն եվրո: 

13:52. «Լեսթերը» 14,5 միլիոն եվրոյով գնեց Զագրեբի «Դինամոյի» պաշտպան Ֆիլիպ Բենկովիչին: 

13:30. «Մանչեսթեր Սիթին» մոտ 1 միլիոն եվրոյով ձեռք է բերել Ավստրալիայի հավաքականի ու «Մելբուռն Սիթիի» կիսապաշտպան Դանիել Արզանիին: Նրան շուտով վարձակալությամբ ուղարկելու են այլ ակումբ: Արզանիին կարող եք հիշել ԱԱ-2018-ից. որում նա փոխարինման մտնելուց հետո զգալիորեն ակտիվացնում էր ավստրալացիների խաղը:

13:17. «Չելսին» ներկայացրեց Մատեո Կովաչիչին: Խորվաթին մեկ տարով վարձակալել են Մադրիդի «Ռեալից»:

 __________________________________________________________

 

Ի՞նչ սպասել

«Մանչեսթեր Յունայթեդ» - Ժոզե Մուրինյուն մամուլի ասուլիսների ժամանակ այնպիսի ճնշում է գործադրել ակումբի ղեկավարության վրա, որ գրեթե կասկած չկա` այսօր ՄՅՈւ-ն խոշոր գումարներ է ծախսելու: Պորտուգալացին պահանջում է ամրապնդել կենտրոնական պաշտպանի դիրքը: Հիմնական թեկնածուներն են Հարրի Մագուայրը («Լեսթեր») և Տոբի Ալդերվեյրելդը («Տոտենհեմ»): Պահեստային տարբերակներ են մնում Ջերոմ Բոատենգը («Բավարիա») ու Յերրի Մինան («Բարսելոնա»): Մեծ է հավանականությունը, որ նաև այլ դիրքի ֆուտբոլիստ կհրավիրվի:

«Չելսի» - Լոնդոնցիները երեկ պայթեցրեցին տրանսֆերային շուկան: Դարպասապահների համար ռեկորդային` 80 միլիոն եվրոյով ձեռք բերվեց Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստ Կեպա Արիսաբալագան: Վարձակալվեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաիչը, իսկ հակառակ ուղղությամբ, 35 միլիոն եվրոյի դիմաց, մեկնեց Տիբո Կուրտուան: Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ դա դեռ վերջը չէ, և այսօր «կապույտները» փորձելու են ևս մեկ խոշոր գործարք կատարել: Մասնավորապես նշվում է Նաբիլ Ֆեկիրի («Լիոն») անունը:

 «Արսենալ» - Լոնդոնցիները բավականաչափ ամրապնդել են կազմը և վերջին օրը նրանցից աղմկալի տրանսֆերներ չեն սպասվում: Ֆանտաստիկային հավատացող բրիտանացի որոշ լրագրողներ գրում են «Բարսելոնայից» Ուսման Դեմբելեին գնելու հավանականության մասին: Մեղմ ասած քիչ հավանական է:

«Լիվերպուլ» -  Ընթացիկ ամռանը կարծես թե ամենալավը «մերսիսայդցիներն» են աշխատել` խնդրահարույց դիրքրն ամրապնդելու համար ծախսելով 182 միլիոն եվրո: Դժվար է պատկերացնել, որ «կարմիրները» ևս մեկ տրանսֆերի համար խոշոր գումար կծախսեն, սակայն հնարավոր է վերադառնան Նաբիլ Ֆեկիրի հետևից:

«Մանչեսթեր Սիթի» - Օրերս, Պեպ Գվարդիոլան ասաց, որ թիմն ավարտել է տրանսֆերային արշավը: Ակումբը նախապես մտադիր էր մեկ վինգեր ձեռք բերել և մեկ կենտրոնական կիսապաշտպան: Վինգերը դարձավ Ռիյադ Մարեզը, սակայն կիսապաշտպանի հարցն այդպես էլ չլուծվեց: Տապալվեցին Ֆրեդի, Ժորժինյոյի և Մատեո Կովաչիչի համար բանակցությունները: Նրանք համալրեցին ՄՅՈւ-ն ու «Չելսին»: Հավանաբար Գվարդիոլան հենակետայինի դիրքում մշտապես կխաղացնի Իլկայ Գյունդողանին, իսկ խաղարկողի նրա դիրքը կլրացնենց պատանի Ֆիլ Ֆոդենն ու Բերնարդու Սիլվան: Խոսակցություններ կան Դորտմունդի «Բորուսսիայի» տաղանդավոր հենակետային Յուլիան Վայգլի մասին, բայց...

«Տոտենհեմ» - ԱՊԼ-ի թոփ ակումբներից «Տոտենհեմը» դեռ միակն է, որ նորեկ չունի: Պոչետինոն հուսահատ` ակումբից նորեկներ  խնդրում, բայց լոնդոնցիները չեն կարողանում իրենց համար նախընտրելի գնով ֆուտբոլիստներ գնել:  Այսօր «Տոտենհեմի» վերջին շանսն է: Ակումբը լրջորեն պայքարում է «Ասթոն Վիլայի» գլխավոր տաղանդը համարվող Ջեք Գրիլիշի համար: Սպասվում են նաև գործարքներ:

Այլ – Անգլիական միջակ ու հետնապահ ակումբները փողին փող չեն ասում և խելահեղ գներ վճարում: Այս ամառ արդեն մյուս 14 ակումբներցի 9-ն իրենց պատմության ռեկորդային տրանսֆերն են կատարել: Բայց թիմեր կան, որ մտադիր են թարմացնել այն: «Ուոթֆորդը» 60 միլիոն եվրո է առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Գեդեշի համար, «Վեսթ Հեմը» դիտարկում է «Սելտայի» հարձակվող Մաքսի Գոմեսի հրաժարագինը (50 միլիոն) վճարելու հնարավորությունը, իսկ «Վուլվերհեմփթոնն» օրեցօր թարամցնում է իր ռեկորդը: Երեկ այն դարձավ «Բարսելոնայի» նախկին վինգեր Ադամա Տրաորեն (20 միլիոն): «Էվերթոնն» էլ պատրաստվում է շուտով հայտարարել «Բարսելոնայի» պաշտպան Յերրի Մինայի տրանսֆերի մասին:

Բարև ձեզ հարգելի ընթերցողներ: Այսօր `օգոստոսի 9-ին Անգլիայում փակվում է տրանսֆերային պատուհանը: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ պատուհանը փակվի ԱՊL-ի մեկնարկից առաջ: Չնայած նրան, որ Պրեմիեր լիգայի շատ ակումբներ արդեն բազմաթիվ թանկարժեք գործարքներ են կնքել, միևնույն է այսօր խոշոր տրանսֆերներ են սպասվում: ArmFootball.com-ը ներկայացնելու է այսօրվա ամենաուշագրավ տրանսֆերները: 

 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000