Որոնել
Արխիվ
08.08.2018  15:05

Հայտնի է` Կադիո Բորիսը «Փյունիկից» ուր է տեղափոխվում

«Փյունիկի» պաշտպանության առաջատար Դիդյե Կադիո Բորիսը հեռանում է թիմից: Երեկ երևանցիների գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն ասաց, որ Թել Ավիվի «Մաքքաբիի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղը (0:0) վերջին էր իվուարցու համար:

ArmFootball.com-ին հայտնի է դարձել, որ 28-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է Ֆինալդիայում: Նա պայմանագիր է կնքելու ՍԻԿ ակումբի հետ: Այդ թիմը մարզում է «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոն: Ընթացիկ առաջնությունում ՍԻԿ-ը 12 թիմերի պայքարում զբաղեցնում է 9-րդ տեղը:

Բորիսը 2015 թվականին արդեն հանդես է եկել Ֆինլանդիայում, երբ պաշտպանել է «Յարոյի» գույները:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000