Արթուր Սողոմոնյան. «Թել-Ավիվում պիտի մեռնենք խաղադաշտում, Տալալաևին խաղից հետո ասացի, որ մեր պլանները երկար են» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
07.08.2018  23:35

Արթուր Սողոմոնյան. «Թել-Ավիվում պիտի մեռնենք խաղադաշտում, Տալալաևին խաղից հետո ասացի, որ մեր պլանները երկար են»

ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» - «Մաքքաբի» առաջին հանդիպումից հետո, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը պտասխանել է լրագրողների հարցերին։

«Շատ լավ հանդիպում էր։ Ինչպես ասում են՝ տխուր զրոներ չէին։ Շատ ուրախացրեցին երկրպագուները։ Ստադիոնը գրեթե լեփ-լեցուն էր ու ես վաղուց նման բան չէի տեսել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում։ Ֆանտաստիկ մթնոլորտ էր։

Տալալաևը բազմիցս ասել է, որ «Մաքքաբին» շատ հավաքված թիմ է։ Մեր տղաներն այսօր վատ տեսք չունեին։ Պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար։ Երկու թիմերն էլ գոլային պահեր ունեին, բայց կարևորն այն է, որ պատասխան խաղից առաջ հնարավորություններ ունենք։ Կպատրաստվենք պատասխան խաղին ու շատ մեծ հույսեր ունենք, որ կկարողանանք անցնել հաջորդ փուլ։ Եթե դա տեղի ունենա՝ մարզադաշտը, կարծում եմ, արդեն լեփ-լեցուն կլինի։

Կարևոր է, որ թիմի ֆուտբոլիստները չեն խաղում միայն ֆինանսական մոտիվացիայով։ Տալալաևին շատ կարճ ժամանակում հաջողվել է կոլեկտիվ ստեղծել ու բոլորը խաղում են արդյունքի համար։ Մենք չունենք սիրելի կամ չսիրված ֆուտբոլիստներ, բոլորը հավասար են։ 

Սա միայն սկիզբն է։ Մենք արդեն սկսել ենք թիմ ստեղծել։ Այսօր, հանդերձարանում խոսեցի Տալալաևի հետ ու ես ևս մեկ անգամ հաստատեցի, որ մեր պլանները շատ երկար են։ Պլանավորել ենք, որ 2-3 տարի հետո արդեն բավականին վստահ խաղով հայտնվենք խմբային փուլ։ Ես կարծում եմ, որ դա ամբողջովին իրատեսական է։ Եթե շարունակենք նույն տեմպով, ապա արդեն հաջորդ տարի կարող ենք ուրախացնել երկրպագուներին։ Այս տարի ևս ունենք հնարավորություններ։ Եթե հաջողվի հաղթահարել «Մաքքաբիի» արգելքը՝ հաջորդ փուլում մեզ կսպասի այդ ակումբից ոչ ավելի ուժեղ մրցակից։ Անելու ենք հնարավորն ու Թել-Ավիվում մեռնելու ենք խաղադաշտում։

Տրանսֆերային պատուհանը դեռ բաց է և մենք ունենք դիրքեր, որոնք պետք է ուժեղացնենք։ Չնայած դրան, շեշտը դնելու ենք տեղի ֆուտբոլիստների վրա։ Ընդ որում, վերադարձել է մարզումներին Էրիկ Վարդանյանը»,- ասել է Սողոմոնյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000