Անդրեյ Տալալաև. «Ես շատ լավ տեղեկացված իրատես եմ» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
07.08.2018  22:45

Անդրեյ Տալալաև. «Ես շատ լավ տեղեկացված իրատես եմ»

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Մաքքաբիի» հետ հանդիպման արդյունքը:

- Իհարկե, մի փոքր սպասել, որպեսզի կարողանանք այսպիսի մակարդակի թիմերի արգելք հաղթահարել:Այսօրվա խաղում ես այդքան էլ գոհ չեմ փոխարինման մտած ֆուտբոլիստներից: Ուզում էի, որ խաղի վերջում ավելի սուր գործեինք ու ավելի շատ գրոհեինք: Կան վատատեսներ ու լավատեսներ: Ես շատ լավ տեղեկացված իրատես եմ: Չեմ զղջում Բակար Բալդեին բաց թողնելու համար: Իմ կարծիքով նա շատ արագ ֆուտբոլիստ է՝ մեծ պոտենիցալով: Նա եզրային պաշտպան է: Բայց եթե նրան այդ դիրքում օգտագործեի, մազերս կսպիտակեին: Շատ ավանտյուրային ֆուտբոլիստ է: Այդ դեպքում պետք է նրան օգտագործեինք հարձակման գծում, բայց մենք լավ հարձակվողներ ունենք:

Ցավում եմ, որ այսօր գոլ չխփեցինք, որովհետև հնարավորություններ ունեինք: Ցանկալի կլիներ, խփեինք:

Շատ եմ ուզում Հայաստանի առաջնությունում մեկնարկել: Արդեն տեղափոխել ենք մեկ խաղ: Բայց ուզում ենք ամսի 12-ին խաղալ «Ալաշկերտի» դեմ, պետք չէ խաղը տեղափոխել: Երբ հեռուստացույցով ենք նայում, մեկ բան է, մի ուրիշ բան է խաղալ: Պետք լինի, երկրորդ կազմով կխաղանք: Պետք լինի 5 նոր ֆուտբոլիստ կմտցնենք: Արմեն Մանուչարյանն ու Մկրտչյան Կառլենն արդեն մարզվում են ընդհանուր խմբում, Էրիկ Վարդանյանը միացել է թիմին, մարզավիճակ է ձեռք բերում: Երբ նա ռիթմի մեջ մտնի, արդեն հարկ չի լինի վերջում գնդակը առաջ «տշել»:

Թիմի ավագը փորձառու ֆուտբոլիստ է, ով կարող է դաշտում օգնել թիմին: Թիմի ոգով՝ Կադիոն առաջատար է, բայց այսօր նրա վերջին խաղն էր, հեռանում է: Դրագոևիչը ևս կարող էր ավագ լինել: Բայց, սովորաբար, իմ թիմերում ավագն այն ֆուտբոլիստն է, ով կարող է իմ մտքերը դաշտում տանել: Ռումյան Հովսեփյանն այսօր շատ լավ կատարեց բոլոր առաջադրանքները, իր բոլոր դիրքերում շատ լավ խաղաց: Սկզբունք չկա, որ պետք է 99 խաղ խաղա, որ ավագ լինի: Պետք է լինի ֆուտբոլիստ, ով մարզչի մտքերը կտանի դաշտում, կօգնի ճիշտ վերադասավորումներ անել: Օրինակ, Վահագն Հայրապետյանը այսօր իր դիրքում լավ չգործեց, փոխեցինք՝ նորից լավ չստացվեց, այդ պատճառով փոխարինեցինք:

Գոհ չեմ արդյունքից: Շատ պահե ունեինք, ինչպես կարող է նման վիճակում գոհ լինել արդյունքից: Այո, բաց չթողեինցք, բայց ստեղծած պահերով պետք է խփեինք: Իսկ հիմա պետք է մտածել, ինչ անել, որ այնտեղ չպարտվեինք:

Իհարկե, ավելի ակտիվ խաղ ենք ուզում խաղալ, բայց ամեն ինչ նոր է սկսում: 5 խաղ ենք անցկացրել, 8 ֆուտբոլիստ այդ խաղերում առանց փոխարինման են եղել: Լինում է, որ փոխարինման մտած ֆուտբոլիստն օգնում է, լինում է նաև այսօրվա պես: Հուսով եմ՝ ապագայում ավելի ակտիվ ու պրեսինգով կխաղանք:

Կադիոն հեռանում է 150 տոկոսով: Կախված է Քարտաշյանից՝ կկարողանա փոխարինել Կադիոյին թե ոչ: Ունենք Ստեժկո, Քարտաշյան, Էդմոն Մովսիսյան, ով հրավիրվում է երիտասարդական հավաքական: Մարզումներին, ով լավ դրսևորեց, նա էլ կխաղա: Տրանսֆերային պատուհանի ընթացքում, չեմ բացառում, որ նորեկներ կլինեն: Բայց, այս թիմում պետք է լինեն ֆուտբոլիստներ, ովքեր ուզում են հաղթել ու վերև գնալ: Ինչ վերաբերում է Կադիոյին, ապա ես շատ կուզենայի, որ նա մնար, բայց, ցավոք, ամեն ինչ ինձնից չէր կախված:

Կարծում եմ՝ այս թիմում ֆուտբոլիստներ են հավաքված, ովքեր կարող են առաջադիմել: Այսօր ինձ շատ ֆուտբոլիստներ ուրախացրին: Սերոբ Գրիգորյանը, Ռումյան Հովսեփյանը վերադառնում է իր մակարդակին: Ալիկ Առաքելյանը ստեղծագործական խաղում այդքան էլ ուժեղ չէր: Դեռ չեմ կարողանում սովորեցնել, որ այդքան ուժեղ պետք չէ հարվածել, ավելի թույլ,- Տալալաևի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակիցը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000