Վլադիմիր Իվիչ. «Իհարկե, երկրպագուների աջակցությունն օգնեց «Փյունիկին» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
07.08.2018  22:07

Վլադիմիր Իվիչ. «Իհարկե, երկրպագուների աջակցությունն օգնեց «Փյունիկին»

Թել-Ավիվի «Մաքքաբիի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկի» հետ արտագնա հանդիպման արդյունքը:

- Ինձ համար լավ արդյունք չէր, մենք պետք է հաղթեինք, պետք է գոլ խփեինք, բնականաբար, գոհ չեմ արդյունքից: Գիտեինք, որ «Փյունիկը» այսպիսի խաղ է խաղում, առջևում ակտիվ է. փորձելու է խփել: Առաջին կեսում էլ հնարավորություն ունեին, երկրորդում էլ՝ երկու-երեք հնարավորություն ունեցան: Մեր բախտը մի քանի անգամ բերեց: Բայց ֆուտբոլ է, հիմա պետք է բարելավենք մեր խաղը, պատրաստ լինենք այդպիսի երկար փոխանցումներով խաղին: Դեռ մեկ խաղ առջևում է: Հնարավորությունները 50/50 եմ գնահատում: Իհարկե, մենք կուզեինք հաղթել այս խաղում, բայց հիմա ամեն ինչ կանենք, որ պատասխան խաղում հաղթենք ու հաջորդ փուլ դուրս գալ: 

Նպատակը խմբային փուլ հասնելն է: Բայց հիմա առաջնայինը «Փյունիկի» արգելքը հաղթահարելն է: Պետք է ավելի ագրեսիվ ու ավելի լավ գործենք երկրորդ խաղում, որպեսզի ավելի լավ արդյունքի հասնենք: Չեմ ուզում խոսել մրցակցի ֆուտբոլիստների մասին, ուզում եմ խոսել միայն իմ թիմի ֆուտբոլիստների մասին: Ընդհանուր առմամբ, «Փյունիկը» շատ լավ թիմ է:

Իհարկե, երկրպագուների աջակցությունն օգնեց «Փյունիկին»: Նորմալ է, որ տնային թիմը ունի երկրպագուների աջակցությունը, դա շատ գեղեցիկ է,- Իվիչի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակիցը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000