Որոնել
Արխիվ
06.08.2018  15:27

Մոուրինյու. ««Լիվերպուլը» գնում է ամենքին և ամեն ինչ. մեզ համալրում է հարկավոր, այլապես...»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյուն կարծիք է հայտնել Պրեմիեր լիգայում իր թիմի գլխավոր մրցակցիների մասին:

«Մեր գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը վաղուց գիտի, թե ես ինչ եմ ուզում: Նա հնարավոր ամեն ինչ անում է: Տրանսֆերային պատուհանի փակումից առաջ դեռ մի քանի օր ունենք:

Մեր մրցակիցները շատ ուժեղ են ու ֆանտաստիկ կազմեր ունեն: Նրանց թվում են «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին»... Մյուս մրցակիցներն ակտիվորեն համալրում են կազմը, օրինակ` «Լիվերպուլը», որը գնում է ամենքին ու ամեն ինչ:

Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չհամալրի կազմը, մեզ բարդ մրցաշրջան է սպասում»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000