Որոնել
Արխիվ
06.08.2018  13:55

Արաս Օզբիլիսը վերադառնում է Հոլանդիայի առաջնություն

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան շարունակելու է Հոլանդիայում: «Բեշիկթաշի» ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվելում է «Վիլլեմ II» ակումբ, որը հանդես է գալիս Բարձրագույն խմբում`Էրեդիվիզիում:

Հոլանդական ակումբը հաստատել է, որ շուտով պաշտոնապես կվարձակալի 28-ամյա խաղացողին: Ներկայումս լուծվում են թղթաբանական հարցերը:

«Բեշիկթաշը» Օզբիլիսին թույլ տվել արդեն մարզվել «Վիլլեմ II»-ի հետ: Այսօրվանիս Արասը միացել է իր ապագա թիմին:

Հիշեցնենք, որ Օզբիլիսն «Այաքսի» սանն է, որի գլխավոր թիմում է խաղացել 2010-2012 թվականների ընթացքում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000