Եվրոպա լիգա. «Ալաշկերտի» մրցակցի ճանաչված հարձակվողը հեռացավ թիմից | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
04.08.2018  01:55

Եվրոպա լիգա. «Ալաշկերտի» մրցակցի ճանաչված հարձակվողը հեռացավ թիմից

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» մրցելու է Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ:

Այսօր ռումինական թիմից հեռացել է հարձակվող Իբրահիմա Բալդեն: Իսպանական «Ռեալ Օվիեդոն», որը հանդես է գալիս Սեգունդայում, հայտարարել է սենեգալցու հետ երկու տարվա պայմանագիր կնքելու մասին:

As.com-ից տեղեկանում ենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը ռումինական թիմից հեռացել է պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելուց հետո: Նա նոր մեկնարկած մրցաշրջանում խաղադաշտ դուրս չէր եկել: Մադրիդի «Ատլետիկոյում» ու Կրասնոդարի «Կուբանում» իր ելույթնեորվ հայտնի հարձակվողը տևական ժամանակ բանակցել է «Օվիդոյի» հետ, հետո զբաղվել է թղթաբանական հարցերով:

«Կլուժում» անցկացրած նախորդ մրցաշրջանում Բալդեն 13 խաղում 4 գոլ է խփել:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» – «Կլուժ» դիմակայության առաջին խաղը կկայանա Երևանում` օգոստոսի 9-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000