Որոնել
Արխիվ
29.07.2018  19:57

«Ալաշկերտը» հաղթեց «Գանձասարին» և նվաճեց Սուպերգավաթը (VIDEO)

Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում միմյանց հետ ուժերը չափեցին «Ալաշկերտն» ու «Գանձասար-Կապանը»։

Երևանյան ակումբն ակտիվ սկսեց և 18-րդ րոպեին Ղուկաս Պողոսյանի օգնությամբ առաջ անցավ հաշվի մեջ։ «Ալաշկերտը» կարողացավ առաջին խաղակեսում ևս մեկ գոլ հեղինակել։ 39-րդ րոպեին Մարմենտինին կրկնապատկեց իր թիմի առավելությունն ու թիմերն ընդմիջման գնացին 2-0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Հանդիպման վերջնամասում էլ մեկական կարմիր քարտով պատժվեցին թիմերը։ Նախ «Ալաշկերտից» հեռացվեց Ալեն Համբարձումյանը, իսկ դրանից հաշված րոպեներ հետո մրցակցից պատժվեց Վբեյմարը։

Այսպիսով, «Ալաշկերտը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասար-Կապանի» դարպասն ու նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000