Որոնել
Արխիվ
27.07.2018  11:37

Կարվախալ. «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստը Ռաուլն է»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը հայտնել է, թե ում է համարում ակուբի պատմության լավագույն ֆուտբոլիստը, ինչպես նաև համեմատական է անցկացրել իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի միջև:

«Մեսսիին ու Ռոնալդուն դժվար է համեմատել: Նրանք երկուսն էլ հարձակման գծում են գործում, պատմության լավագույններից են, բայց շատ տարբեր են: Մեսսին ֆուտբոլի համար ավելի շատ բան է անում: Նա լավագույն է դաշտը տեսնելու և փոխանցումի տեսանկյունից: Նա հիանալի խաբքեր է կատարում և խելացի օգտագործում ազատ տարածությունը:

Ռոնալդուն ոչնչացնող ֆուտբոլիստ է: Նա գործում է տուգանային հրապարակում և ամեն ինչ անում գոլ խփելու համար: Եվ դա ստացվում է:

Ռոնալդուն ավելի կտրուկ է, գործում է ինտուիցայի շնորհիվ: Մեսսին հանգիստ տղա թվում: Նրան լավ չեմ ճանաչում, բայց արտաքնապես այդպես է:

«Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստը Ռաուլն է: Ես ինձ նրա տեսակի հետ եմ ասոցացնում: Ռաուլը թիմային խաղացող, ով ամեն ինչի համառ աշխատանքի շնորհիվ է հասել: Նա ամենաարագը չէ, գլխով խաղում կամ խաբքերով բոլորին չի գերազանցում: Բայց նա ամեն ինչ ճիշտ էր անում: Դա ապացուցում են նրա գոլերը և այն ամենը ինչ նա արել է մադրիդիստների համար»,- beIN Sports-ի հետ զրույցում ասել է իսպանացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000