Որոնել
Արխիվ
23.07.2018  13:29

Հայաստանի առաջնությունում 36 տուր կլինի. խաղացանկ

Կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվել են ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ՀՀ Գավաթի խաղարկության խաղացանկերը:

Ինչպես հայտնի է` Հայաստանի առաջիկա առաջնությանը մասնակցելու են 9 թիմեր: Յուրաքանչյուր տուրում ակումբներից մեկը հանգիստ է ստանալու:

Մրցաշարում կայանալու է 36 տուր: Առաջին տուրը նախանշված է օգոստոսի 4-5-ին, իսկ վերջինը` 2019 թվականի մայիսի 30-ին: Թիմերը ձմեռային ընդմիջման են գնալու 19-րդ տուրից հետո` դեկտեմբերի 2-ին և վերադառնալու են 2019 թվականի մարտի 3-ին:

Առաջին տուրը բաց է թողնելու «Արցախը»:  Կայանալու են հետևյալ հանդիպումները.

Օգոստոսի 4

«Բանանց» – «Շիրակ»

«Լոռի» – «Արարատ-Արմենիա»


Օգոստոսի 5

«Արարատ» – «Ալաշկերտ»

«Փյունիկ» – «Գանձասար-Կապան»


Բարձրագույն խմբի ամբողջական խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ:


Հայաստանի գավաթի խաղարկությունում «Շիրակ 2»-ի փոխարեն հանդես է գալու «Շիրակը»: Խաղացանկն այլ փոփոխության չի ենթարկվել: Գյումրեցիները 1/8 եզրափակչում մրցելու են «Արցախի» հետ:

Միաժամանակ հաստատվել է նաև ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2018-2019թթ. խաղաշրջանի մրցումների անցկացման կանոնակարգը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000