Պելե. «Եթե Մբապպեն շարունակի սպառնալ իմ ռեկորդներին, ստիպված կլինեմ ֆուտբոլ վերադառնալ» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
16.07.2018  23:14

Պելե. «Եթե Մբապպեն շարունակի սպառնալ իմ ռեկորդներին, ստիպված կլինեմ ֆուտբոլ վերադառնալ»

Բրազիլիացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարծիք է հայտնել Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին:

«Եթե Մբապպեն շարունակի սպառնալ իմ ռեկորդներին, ստիպված կլինեմ կրկին հագնել խաղակոշիկներս և ֆուտբոլ վերադառնալ»,- ActuFoot-ի հետ զրույցում ասել է 77-ամյա բրազիլացին:

Հիշեցնենք, որ 19-ամյա ֆրանսիացին դարձել է Պելեից հետո Աշխարհի առաջնությունների եզրափակիչներում գոլ խփած երկորրդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: «Ֆուտբոլի արքան» 1958 թվականի եզրափակչում գոլ էր խփել, երբ 17 տարեկան էր:

Մբապպեն աչքի է ընկել Խորվաթիայի դեմ չեմպիոնական խաղում (4:2):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000