«Շիրակ» ՖԱ. «Պատրաստ ենք մասնակցել Հայաստանի առաջնությանը, եթե ՀՖՖ նախագահն ու աշխատակազմը հրաժարական տան» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
16.07.2018  18:46

«Շիրակ» ՖԱ. «Պատրաստ ենք մասնակցել Հայաստանի առաջնությանը, եթե ՀՖՖ նախագահն ու աշխատակազմը հրաժարական տան»

Գյումրիի «Շիրակը» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Հայաստանի առաջնությանը մասնակցելու պահանջի մասին։

«Շիրակը» ցանկանում է ևս մեկ անգամ փաստել, որ պատրաստ է վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն այս իսկ մրցաշրջանից, եթե մեր պահանջը կատարվի, և ՀՖՖ նախագահը և աշխատակազմը հրաժարական տան։ Մեր կարծիքով, այն ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին ապօրինություն է։ ՀՖՖ հեռացրեց «Շիրակին» անդամությունից, իսկ որպես ՀՖՖ անդամ քվեարկեց ակումբների և անհայտ ծագումով կազմակերպությունների օգտին, որոնց գործունեության մասին ֆուտբոլային աշխարկում ոչ ոքի տեղյակ չէ։

Լիովին կիսում ենք «Փյունիկի» և «Արարատի» տեսանկյունները, որ առաջնությունում չեն կարող հանդես գալ կրկնվող անուններով ակումբներ։

Կրկին ցանկանում ենք վերահաստատել, որ պատրատ ենք օգոստոսից մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը, եթե ՀՖՖ մոտ ապագույում տեղի ունենա ամբողջ աշխատակազմի փոփոխություն»,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փյունիկն» ու «Արարատը» նույնպես հանդես էին եկել հայտարարությամբ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000