Որոնել
Արխիվ
16.07.2018  18:20

Անգլիական ակումբն արդեն մոտ 100 միլիոն եվրոյի տրանսֆեր է կատարել

Ընթացիկ տրանսֆերային պատուհանում անգլիական ակումբներից առայժմ ամենաակտիվը «Վեսթ Հեմն» է: Bleacher Report Football-ը հայտնում է, որ լոնդոնցիներն արդեն 95 միլիոն եվրոյի տրանսֆեր են կատարել:

Մասնավորապես «մրճահարները» 38 միլիոն եվրոյով «Լացիոյից» գնել են կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնին, 25 միլիոնով «Թուլուզի» պաշտպան Իսսա Դիոպին, 20 միլիոնով Դորտմունդի «Բորուսիայի» եզրային հարձակվող Անդրեյ Յարմոլենկոյին, 8 միլիոնով «Սուոնսիի» դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկիին և 4 միլիոնով «Կորինտիանսը» ներկայացնող Ֆաբիան Բալբուենային:

Բացի այդ, «Վեսթ Հեմին» ազատ խաղացողի կարգավիճակներով միացել են Ջեք Ուիլեշրը («Արսենալ») և Ռայան Ֆրեդրիկսը («Ֆուլհեմ»):

Հիշեցնենք, որ լոնդոնցիների նոր գլխավոր մարզիչն է Մանուել Պելլեգրինին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000