Որոնել
Արխիվ
14.07.2018  15:39

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Կայացավ «Չելսիի» պատմության երրորդ ամենաթանկ տրանսֆերը (ՖՈՏՈ)

«Չելսին» իր պաշտոնական կայքով հայտարարել է, որ ձեռք է բերել «Նապոլիի» կիսապաշտպան Ժորժինյոյին:

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 5 տարվա պայմանագիր:

Տրանսֆերի գումարը չի նշվում, սակայն ավելի վաղ հայտնի է դարձել, որ այն կազմել է 57 միլիոն եվրո: Գործարքում նախատեսված են նաև 8 միլիոնի պարգևավճարներ: Այս պահի դրությմաբ (պարգևավճարները չհաշված) այդ տրանսֆերը երրորդն է «Չելսիի» պատմության մեջ: Այն զիջում է միայն Ֆերնանդո Տորրեսի (58,5 միլիոն եվրո) և Ալվարո Մորատայի (66) գործարքներին:

26-ամյա ֆուտբոլիստը «կապույտների» կազմում հանդես է գալու 5 համարի մարզաշապիկով:

Ժորժինյոն «Նապոլիում» էր խաղում 2014 թվականից: Այն ժամանակ նրա տեղափոխության համար «աձուրին» «Վերոնային» 9 միլիոն էր վճարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000