Որոնել
Արխիվ
14.07.2018  12:20

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Սարրին գլխավորեց «Չելսին» (VIDEO)

«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրցիո Սարրին: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ իտալացու հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրվել:

Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 6 միլիոն եվրո:

59-ամյա մասնագետի օգնականն է լինելու «Չելսիի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան:  Իտալացին երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստ:

Սարրին 2015 թվականից գլխավորում էր «Նապոլին», որտեղից պաշտոնանկ է արվել այս ամռանը: Նրա գլխավորությամբ «աձուրին» երկու անգամ Ա սերիայի փոխչեմպիոն է դարձել և մեկ անգամ երրորդ տեղը գրավել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000