Որոնել
Արխիվ
14.07.2018  10:08

Հայաստանի հավաքականում մեկ խաղ անցկացրած ֆուտբոլիստը` «Ալաշկերտում»

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` շոտլանդական «Սելթիկի» հետ պատասխան խաղին նախապատրաստվող «Ալաշկերտը» հերթական ձեռքբերումն է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Երևանյան ակումբի կայքը տեղեկացնում է, որ թիմի կազմը համալրել է 24-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը:

Կրեատիվ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Փյունիկում», «Շիրակում» և «Բանանցում», ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19, Մ-21 և ազգային հավաքականները: Վերջինիս կազմում նա մեկ հանդիպման է մասնակցել:

Վերջին շրջանում Պողոսյանը պաշտպանում էր Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Գորոդեյա» թիմի գույները: այնտեղից նա հեռացել է անձնական պատճառներով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511