Որոնել
Արխիվ
14.07.2018  02:27

Հենրիխ Մխիթարյանը մրցույթ է կազմակերպել

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցույթ է հայտարարել: Նա Ինստագրամի իր էջում հայտնել է, թե այն ինչի մասին է լինելու և ինչ մրցանակ է նախատեսված:

«Շնորհակալ եմ բոլորից, ովքեր գնել են Mickitoy խաղալիք: Ուրապ եմ, որ ձեզ դուր է եկել:

Ուզո՞ւմ եք մրցույթի մասնակցել: Ձեր նկարն ուղարկեք այդ խաղալիքով և օգտագործեք #mickitoy հեշթեգը: Լավագույն նկարի ու խոսքի հեղինակը կստանա «Արսենալի» մարզաշապիկս` իմ ստորագրությամբ: Մեկ ամիս ժամանակ ունեք. գնացինք:

«Օբամեյանգ, իմ ընկեր, քեզ արգելվում է մասնակցել մրցույթին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք մտնել իմ կայքը»,- գրել է Մխիթարյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511