Որոնել
Արխիվ
13.07.2018  23:33

«Ռեալ». «Չենք ցանկանում գնել Նեյմարին»

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հերքել է, որ փորձեր է ձեռնարկում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար: Այսօր բրազիլական մամուլը գրել էր, որ «սերուցքայինները» կապ են հաստատել 26-ամյա ֆուտբոլիստի հոր հետ, ով նաև նրա գործակալներից մեկն է:

«ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարին մեր ակումբի հետ կապելու հերթական լուրերի պատճառով «Ռեալ Մադրիդը» ցանկանում է հստակեցնել: Մենք չենք պատրաստվում որևէ առաջարկ կատարել այդ ֆուտբոլիստի վերաբերաբերյալ:

Երկու ակումբները հիանալի հարաբերությունների մեջ են: Եթե «Ռեալ Մադրիդը» դիտարկի ՊՍԺ-ի որևէ ֆուտբոլիստի ծառայությունները, մենք առաջին հերթին կդիմենք այդ ակումբին»,- գրված է հայտարարությունում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511