Որոնել
Արխիվ
13.07.2018  19:41

Ուիլլ Սմիթ. «Նեյմարը սուպերդերասան է»

Հոլլիվուդյան հռչակավոր դերասան Ուիլլ Սմիթը գտնվում է Ռուսաստանում, որտեղ ելույթ է ունենալու Աշխարհի առաջնության փակման արարողությունում: Спорт Бизнес Online-ի հետ զրույցում ամերիկացին պատասխանել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հետ հարաբերությունների մասին:

«Շատ ժամանակ եմ անցկացրել Բրազիլիայում: Հետաքրքիր հարաբերությունների մեջ եմ Նեյմարի հետ: Մենք նույն քաղաքում ենք եղել և մոտ 10 անգամ փորձել ենք հանդիպել: Ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր: Նա իմ սիրելի ֆուտբոլիստներից մեկն է:

ԱԱ-2018-ում Նեյմարի` խոտին թավալվե՞լը: Ահավոր հարց է (ծիծաղում է): Ես վաղուց եմ այս բիզնեսով զբաղվում և կարող եմ ասել, որ նա սուպերդերասան է»,- հայտարարել է Սմիթը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000