Որոնել
Արխիվ
13.07.2018  18:39

Հայաստանի նախկին չեմպիոն ակումբը վերադառնում է մեծ ֆուտբոլ

Հայաստանի 1997 թվականի չեմպիոն «Երևան» ակումբը վերադառնում է մեծ ֆուտբոլ: 1999 թվականին ակումբը լուծարվել էր:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայրաքաղաքային ակումբը մասնակցելու է Առաջին խմբի առաջնությանը:

Նա զբաղեցնելու է «ՖԱ Ավանի» տեղը, որը հրաժարվել է ներկայացրած հայտից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2018-2019 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու են նաև «Ալաշկերտ-2», «Բանանց-2», «Բանանց-3», «Գանձասար-Կապան-2», «Փյունիկ-2», «Արարատ-2», «Արարատ-Արմենիա-2», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ», «Յունիոր Սևան» և «Էրեբունի» թիմերը:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» նույնպես պատրաստվում է վերանվանվել «ՖԱ Երևան»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511