Որոնել
Արխիվ
13.07.2018  15:24

«Ռեալը» ցանկանում է ժամանակից շուտ վերադարձնել Խամես Ռոդրիգեսին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ժամանակից շուտ վերադարձնել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», հաղորդում է Marca-ն։

Նշվում է, որ 27-ամյա կիսապաշտպանին ցանկանում է իր թիմում տեսնել «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը՝ Խուլեն Լոպետեգին։ Կոլումբացին նույնպես դեմ չէ վերադառնալ։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե «Բավարիան» ցանկանում է օգտվել Ռոդրիգեսին 42 մլն եվրոյով գնելու իրավունքից։

Մյունենյան ակումբը նախորդ ամռանը Խամեսին վարձավճարով ձեռք էր բերել 2 տարով 13 մլն եվրոյի դիմաց։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511