Որոնել
Արխիվ
13.07.2018  13:39

Նոյերը՝ ԱԱ-2018-ի եզրափակչի մասին. «Տոլիսոն թիմակիցս է, բայց...»

«Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2018-ի երափակչում։

«Կիրակի ես լինելու եմ չեզոք երկրպագու։ Երկու հավաքականներում էլ կան խաղացողներ որոնց հետ կապված եմ։ Կորենտեն Տոլիսոն խաղընկերս է, բայց Իվան Ռակիտիչի հետ նույնպես խաղացել եմ։ «Շալկե 04»-ում հանդես գալուց հետո Ռակիտիչի հետ կապը պահպանում եմ։ Լավ խաղ եմ մաղթում երկու ընտրանիներին»,- գրել է Նոյերն իր ֆեյսբուքյան էջում։

ԱԱ-2018-ի Խորվաթիա - Ֆրանսիա եզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին։

 

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511