Որոնել
Արխիվ
13.07.2018  13:15

Ռունի. «Էվերթոնում» հասկացրին, որ երջանիկ կլինեն, եթե ես գնամ»

«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին պատմել է, թե ինչու է լքել «Էվերթոնը»։

«Նախորդ մրցաշրջանի ավարտին «Էվերթոնում» հասկացրին, որ երջանիկ կլինեն, եթե ես հեռանամ։ մինչև հիմա չգիտեմ, թե ինչն էր պատճառը։ Չէ՞ որ ես թիմի լավագույն ռմբարկուն էի՝ նույնիսկ կիսապաշտպանությունում խաղալով։ Ամեն դեպքում, այդպիսին է ֆուտբոլն ու ես որոշեցի հեռանալ։

Ղեկավարությանն ասացի, որ երեխա չեմ ու, եթե ցանկանում են, որ հեռանամ՝ պիտի այդպես էլ ասեն։ Ինձ հասկացրեցին, որ ներկայությունս նրանց չի գոհացնում»,- Ռունիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000