Որոնել
Արխիվ
13.07.2018  11:43

Ուոլքեր. Անգլիայի հավաքականը մեծ առաջընթաց է գրանցել

Անգլիայի հավաքականի պաշտպան Կայլ Ուոլքերը խոսել է ԱԱ-2018-ի 3-րդ տեղի համար կայանալիք Բելգիայի դեմ խաղի մասին։

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին։

«Հասկանում ենք, որ հիասթափեցրել ենք մեր երկրպագուներին, ովքեր այս ԱԱ-ում սպասում էին մեզանից ավելին։ Դա առանձնահատուկ շանս էր, որպեսզի պայքարեինք մունդիալում հաղթելու համար, որը չի եղել 50 տարուց ավելի։ Ամեն դեպքում, մենք արեցինք հնարավորը։ Անգլիայի հավաքականը մեծ առաջընթաց է գրանցել վերջին տարիների ընթացքում։ Վստահ եմ, որ մեզ մեծ ապագա է սպասվում, բայց սկզբում պետք է մտածենք այս առաջնության մասին, որը դեռ ավարտված չէ։ Պիտի ուշադրությունը կենտրանացնենք 3-րդ տեղի համար խաղի վրա։ Խաղալու ենք շատ բարդ մրցակցի հետ։ Բելգիայի հավաքականն ունի հիանալի ֆուտբոլիստներ, բայց մենք պիտի միայն հաղթելու վրա կենտրոնանանք»,- Ուոլքերի խոսքերն է մեջբերում Известия-ն։

 

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000