Որոնել
Արխիվ
13.07.2018  11:10

Դալիչ. «Տվեք ինձ «Բարսելոնան» կամ «Ռեալը», և ես տիտղոսներ կնվաճեմ»

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է իր այն խոսքերը, որի համաձայն, եթե վերջինս գլխավորի «Ռեալը» կամ «Բարսելոնան»՝ կկարողանա տիտոսներ նվաճել։

«Ես ժամանակին ասել եմ․ «Տվեք ինձ «Բարսելոնան» կամ «Ռեալը», և ես տիտղոսներ կնվաճեմ»։ Միշտ դժվար ճանապարհն եմ ընտրել ու պայքարել եմ։ Ես սկսել եմ զրոյից։ Չեմ ցանկացել մնալ Խորվաթիայում ու լինել միջին կարգի մարզիչ։ Տեղափոխվել եմ արտասահման առաջին իսկ հնարավորության դեպքում և կարողացա մեծ փորձ ձեռք բերել։ Դա դժվար ճանապարհ էր, բայց իմ ընտրությունն էր։ Երբ ինձ զանգեցին ու առաջարկեցին մարզել Խերվաթիայի հավաքականը՝ առանց վարանելու համաձայնեցի»,- Դալիչի խոսքերն է մեջբերում AP News-ը։

Նշենք, որ ԱԱ-2018-ի եզրափակչի Խորվաթիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511