Որոնել
Արխիվ
13.07.2018  03:28

«Բարսելոնան» լուրջ է տրամադրված. երկրորդ առաջարկը

«Բարսելոնան» նոր փորձ է կատարել «Չելսիի» եզրային հարձակվող Վիլիանին ձեռք բերելու համար:

Sky Sports-ը հաղորդում է, որ կատալոնական ակումբը բրազիլացու տրանսֆերի դիմաց առաջարկել է 60 միլիոն եվրո:

Դա նրանց երկրորդ առաջարկն է 29-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ: Հորլիսի սկզբին 50-միլիոնանոց գործարքի տարբերակը մերժումով էր ավարտվել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Չելսիի» հավանական ապագա մարզիչ Մաուրիցիո Սարրին ակումբին խնդրել էր միայն երկու ֆուտբոլիստի չվաճառել` Էդեն Ազարին ու Վիլիանին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511