Որոնել
Արխիվ
13.07.2018  01:34

Կորյան. «Հավաքականի համար առավոտյան ժամը 5-ին տանից դուրս կգամ. արդեն արել եմ այդպես»

Հայաստանի ընտրանու հարձակվող Ռուսլան Կորյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն հարցին, թե ազգային ընտրանու մեկնարկային կազմում ամրապնդվելու վրա ինչպես կազդի «Փյունիկ» տեղափոխությունը:

«Չգիտեմ, թե այս տեղափոխությունն ինչպես կօգնի Հայաստանի հավաքականում կրկին մեկնարկային կազմում ամրապնդվելուն: Այդ հարցն ավելի ճիշտ կլինի հավաքականի մարզչին ուղղել:

Ես այստեղ նույն եմ անելու, ինչ Ռուսաստանում: Ես պատրաստ եմ առավոտյան ժամը 5-ին էլ գնալ հավաքական: Ընդ որում նման բան արդեն եղել է, երբ Խաբարովսկում էի խաղում: Ինձ զանգահարեցին, հրավիրեցին և ես առավոտյան 5-ին անմիջապես տանից դուրս եկա ու մեկնեցի օդանավակայան»,- ասաց հարձակվողը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000