Որոնել
Արխիվ
13.07.2018  00:15

Ռուսլան Կորյան. «Եթե Տալալաևը «Փյունիկում» չլիներ, ես նույնպես չէի գա»

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Վարդարի» նկատմամբ տոնած տնային հաղթանակից (1:0) հետո «Փյունիկի» նորեկ Ռուսլան Կորյանը խոսեց իր մարզավիճակի, մրցակցի ու ծրագրերի մասին:

«Շատ ջոգ էր այսօր: Վերջին անգամ Ուզբեկստանում էի նման ջոգին խաղացել:  7 ամիս բաց թողնելուց հետո սա առաջին պաշտոնական խաղս էր: 20 րոպե հանդես եկա:

Այս «Վարդարն» մեկ տարի առաջվա թիմը չէր, որը Եվրոպա լիգայի խմբային փուլ էր մտել: Երիտասարդները շատացել են: Այս թիմին կարելի էր երկրորդ և երրորդ գոլն էլ խփել:

Մեր թիմը նույնպես երիտասարդ է: Շատ են նաև նորեկները, մարզիչը դեռ նոր թիմ է կառուցում: Անփորձության հետ եմ կապում երկրորդ ու երրորդ գոլերը խփելու փորձ չկատարելը: Որոշ դրվագներում կարելի էր առաջ գնալ, բայց շրջվում էին ու գնդակ պահում:

Վաղուց էի ուզում Երևան վերադառնայի, այստեղի թիմերից մեկում խաղայի: Մեծ նշանակություն ունեցավ նաև մարզչի գործոնը: Կարելի է ասել իմ տեղափոխության 80 տոկոսը նրա պատճառով է: Եթե Անդրեյ Տալալաևն այստեղ չլիներ, ես նույնպես չէի գա: Ակումբի ղեկավարության հետ զրույցներից հասկացել եմ, որ սա լուրջ նախագիծ է, որը 2-3 տարվա մեջ արդյունք է տալու: Հիմա դեռ ճանապարհի սկիզբն է»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000