Որոնել
Արխիվ
13.07.2018  00:45

Եվրոպա լիգա. «Գանձասար-Կապանը» պարտվեց Լեհաստանում (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվեց Պոզնանի «Լեխին» և պարտվեց 0:2 հաշվով:

Հայական թիմը շատ վատ մեկնարկեց, ինչի հետևանքով 15-րդ րոպեի դրությամբ զիջում էր երկու գնդակի տարբերությամբ: Լեհերին գեղեցիկ հարվածով առաջ էր մղել դանիացի Կրիստիան Գիտկյաերը (10-րդ րոպե): Քիչ անց նա հստակորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը: Խախտումը կատարել էր Արա Խաչատրյանը:

Հետագայում Աշոտ Բարսեղյանի թիմը կարողացավ սթափվել և հավասարեցնել խաղի ընթացքը: Արտագնա կարևոր գոլ խփելու համար «արջերը» մեծ նվիրումով առաջ էին նետվում, ինչի արդյունքում 17 հարված կատարեցին, որոնցից 9-ը դարպասին: Գոլ խփելուն մի քանի անգամ շատ մոտ էր Գեղամ Հարությունյանը, սակայն դարպասապահը սեյվեր էր կատարում կամ գնդակը շեղ էր ընթանում:

Արդյունքում, նոր գոլեր չգրանցվեցին: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին

Գոլերը


Հանդիպման ամբողջական տեսագրությունը

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511