Որոնել
Արխիվ
12.07.2018  23:57

Պետրոս Ավետիսյան. «Ոչ թե «Վարդարից» էին սպասելիքները շատ, այլ մեզնից էին քիչ»

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Վարդար» խաղի (1:0) լավագույն ֆուտբոլիստներից մեկը Պետրոս Ավետիսյանն էր, ով դարձավ հաղթական գոլի համահեղինակ: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը հանդիպման մասին հետևյալ կարծիքը հայտնեց.

«Բարդ խաղ ստացվեց: «Վարդարը» լավ կազմակերպված թիմ էր: Գումարած այսպիսի շոգ եղանակը լրացուցիչ դժվարություն էր: Ինչպես բոլոր թիմերը, այնպես էլ «Վարդարը»` ուժեղ ու թույլ կողմեր ունեն: Նրանց խաղերը դիտելու շնորհիվ հասկացել էինք ինչպես գործել և կարողացանք դրական արդյունքի հասնել:

Վնասվածքներն անցյալում են մնացել: Հուսով եմ` այլևս վնասվածք չեմ ստանա:

Նոր մարզիչն իր հետ բերել է նոր փիլիսոփայություն ու գաղափարներ: Կարելի է ասել նորեկների հետ արդեն մերվել ենք: Բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Միասին կարողացանք հաղթել»:

 

 

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511