Որոնել
Արխիվ
12.07.2018  21:21

Տիգրան Բարսեղյան. «Կարծում եմ` Մակեդոնիայում կհաղթենք «Փյունիկին»»

Հայաստանի հավաքականի ու «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ամփոփել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկից» կրած պարտությունը (0:1):

«Շատ վատ խաղացինք, գոլային պահեր գրեթե չունեինք: Եղանակային պայմաններին չհասցրեցինք հարմարվել: Կարծում եմ` պատասխան խաղում կհաղթենք «Փյունիկին» ու հաջորդ փուլ կանցնենք: Հարկավոր է սեփական դարպասն անառիկ պահել և գոլեր խփել:

«Փյունիկը» չզարմացրեց, որովհետև անձամբ ճանաչում եմ շատերին: Գիտեի, որ որակյալ ֆուտբոլիստներ ունեն, ովքեր կարող են հարցեր լուծել:

Այս ու նախորդ տարվա «Վարդարի» միջև ահռելի տարբերություն կա: Մենք հաղթել էինք «Ֆեներբախչեին» ու Եվրոպա լիգայի խմբային փուլ մտել: Ճիշտ է այս կազմով նույնպես հնարավոր է կրկնել այդ արդյունքը, տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, բայց նրանք երկրորդ թիմից են միացել, դեռ երիտասարդ են: Ակումբը բրազիլացի ու արգենտինացի լեգիոներներ է բերել, որոնք սակայն դեռ խաղաժամանակ չեն ստացել»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511