Որոնել
Արխիվ
12.07.2018  20:43

Անդրեյ Տալալաև. «Դժգոհ եմ թիմի խաղից»

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց Եվրոպա լիգայում մակեդոնական «Վարդարի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին:

- Սա դեռ կես քայլ էր, եվրագավաթներում երկու հանդիպումներ են, և, ցավոք, չստացվեց ավելի երկար քայլ կատարել: Դժգոհ եմ խաղից: Նոր է կազմավորվում թիմը: Այսօր չկարողացավ մասնակցել մեր թիմի ավագը որակազրկման պատճառով: Կարծում եմ՝ Կառլեն Մկրտչյանը մեզ կօգնի մյուս խաղում՝ առաջին րոպեներից: Ծրագրած ամեն ինչ չէր, որ կարողացանք իրագործել: Վերջին 30 րոպեներին պետք է ավելացնեինք նախաձեռնությունը, բայց, ցավոք, փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները լավ չմտան խաղի մեջ: Հիմա պետք է գնանք Սկոպյե, և այնտեղ ապացուցենք, որ կարող ենք խաղալ:

- Արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի երկրորդ կեսում ավելի շատ տիրել նախաձեռնությանը՝ հաշվի առնելով մրցակցի հոգնածությունը:

- Արդեն ասացի, որ մի փոքր այլ կերպ էինք նախատեսել խաղալ երկրորդ կեսում: Մենք ընթացքում ենք համալրվել: Մասնավորապես Կորյանն ու Ստեժկոն, ով Ռուսաստանի երիտասարդական հավաքականում է խաղացել, եվրագավաթներից օրեր առաջ միացան թիմին: Բացի այդ, «Վարդարը» ավելի խաղակցված կազմ ունի, 9 օր շուտ է սկսել մարզվել: Մեզ պետք էր ձախլիկ ֆուտբոլիստ: Սերոբ Գրիգորյանը այսօր շատ լավ խաղաց, բայց այլ ձախլիկ ֆուտբոլիստներ չկան: Որոշ ժամանակ անց ավելի ունիվերսալ պետք է լինեն ֆուտբոլիստները: Ցավոք, բարձր պրեսինգի պատրաստ չէինք այսօր:

- Այսօր մեկնարկային կազմում 4 հայ ֆուտբոլիստներ էին: Արդյո՞ք դա նշանակում է, որ ակումբը նման քաղաքականությամբ է շարժվելու:

- Ինձ համար անձնագիրը կապ չունի: Կարևորը՝ լինեն ֆուտբոլիստներ, ովքեր կարող են արդյունք ապահովել: Նպատակ կա դրված, որ հայ ֆուտբոլիստները առաջընթաց ունենան: Նրանք կարող են առաջընթաց ունենալ, եթե հաղթեն: Կխաղան այն հայ ֆուտբոլիստները, որոնց հետ կկարողանանք հաղթել: Ես ֆուտբոլիստներին ազգությամբ չեմ բաժանում: Կարևորը, որ արդյունք տան: Պետրոս Ավետիսյանի 7 խաղ եմ տեսել մինչ այս: Նա այսօր բարձր մակարդակով խաղաց: Նույնը Սերոբ Գրիգորյանը: Մեր թիմի նշանաբանը՝ բոլորով հաղթում ենք, բոլորով պարտվում: Առանց նայելու անձնագրին: Կփորձենք ևս մեկ հաղթանակ բերել հայկական ֆուտբոլի համար: Կարծես թե դեռ միայն մեր թիմն է բերել միավորներ: Ես ուրախ եմ, որ այսօր մեր թիմը գոնե միջին արդյունք ցույց տվեց:

- Եվրոպայի լիգայի հայտացուցակից բացակայում են Էրիկ Վարդանյանը և Արթուր Քարտաշյանը: Ինչո՞վ կբացատրեք նրանց բացակայությունը:

- Կարող եմ ասել, որ երբ գալիս էի թիմ, նայել եմ ֆուտբոլիստների խաղը ու հասկանում էի, որ Վարդանյանը, Քարտաշյանն ու Արմեն Մանուչարյանը լինելու էին առանցքային ֆուտբոլիստնեից: Ցավոք, երբ եկա թիմ, Վարդանյանը փորձարշջան էր անցնում իսպանական թիմում, Քարտաշյանը վնասվածք ուներ, իսկ Մանուչարյանը 40 օր չէր խաղացել: Հիմա նրա մոտ հին վնասվածքն է: Այսինքն, մենք կազմում ունենք հավաքականի երեք ֆուտբոլիստ, ովքեր դեռ կարող են ուժեղացնել թիմը:

- Նոր ձեռքբերումներ կլինե՞ն:

- Երկու եզրային ֆուտբոլիստները, ովքեր մեկնարկային կազմում էին, լավ խաղացին Փոխարինման դուրս եկածները լավ չդրսևորեցին իրենց: Եթե մինչև տրանսֆերային պատուհանը ձեռքբերում լինի, ապա 1-2... Կախված նրանից՝ Վարդանյանը կվերադառնա թիմ, թե ոչ, և արդյոք կհասցնի վերականգնվել վնասվածքից Մանուչարյանը: Այսօր հայտացուցակում չկային երկու ֆուտբոլիստներ, ովքեր մեծ առաջընթաց կարող են ունենալ՝ Պողոսյանն ու Նադիրյանը: Եթե նրանք էլ կարողանան Պետրոսի ու Սերոբի պես առաջընթաց ունենալ, ապա լավ կլինի, ձեռքբերումների կարիք էլ չի լինի:

- «Փյունիկը», ունենալով լավ պայմաններ, մարզվում է «Բանանցում»: Ինչու՞:

- Լավ պայմանները՝ Ավանի ակդեմիա՞ն է: «Փյունիկի» դաշտերը զիջում են: Որքան լավն են ֆուտբոլիստներ, այնքան ավելի լավ պայմաններ են պետք: «Փյունիկում» միայն մեկ նորմալ խաղադաշտ կա: Դաշտը նորմալ չեն ջրում: Լավ պայմաններում կարող ենք թիմի ինետնսիվությունը բարձրացնել: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000