Որոնել
Արխիվ
12.07.2018  20:16

Բոբան Բաբունսկի. «Գիտեինք, որ «Փյունիկն» ուժեղ պաշտպանություն ունի»

Մակեդոնական «Վարդարի» գլխավոր մարզիչ Բոբան Բաբունսկին հետխաղյա ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկից» կրած պարտությանը:

- Գիտեինք, որ շատ դժվար է լինելու, «Փյունիկում» մեծ թվով փոփոխություններ էին եղել: «Փյունիկը» ուժեղ պաշտպանություն ունի: Դեռ պատսսսխան հանդիպում կա: Հավատում եմ, որ այնտեղ կարող ենք հաջողւթյան հասնել: Կարծում եմ՝ մեզ կօգնի այն, որ սեփական հարկի տակ ենք խաղալու, և մենք կփորձենք հաղթել, ավելի լավ խաղալ ու գտնել, թե ինչպես կարող ենք հաղթել «Փյունիկին»:

- Ինչքանո՞վ ազդեց շոգ եղանակը Ձեր թիմի խաղի վրա:

- Մի փոքր անակնկալ էր մեզ համար: Պետք է հարմարվեինք: Հատկապես հարձակման գծում խաղը դանդաղ էր ընթանում:

- Տիգրան Բարսեղյանի վնասվածքը լու՞րջ է, խոսե՞լ եք նրա հետ:

- Կարծում եմ՝ այդքան էլ լուրջ չէ վնասվածքը: Շոգ էր, շատ էր վազել և հոգնել էր, կարծում եմ՝ հաջորդ խաղին պատրաստ կլինի:

- Եթե համեմատեք նախորդ տարվա կազմի հետ, այս «Վարդարն» է ուժե՞ղ, թե՞ նախորդ տարվանը:

- Տարբեր կազմեր են: Անցած տարի ուրիշ խաղացողներ ունեինք: Չեմ ուզում համեմատել: Անցած տարի թիմը լավագույն արդյունքը ցույց տվեց: Հուսով եմ՝ այս կազմով նոր պատմություն կգրենք:

- Որտեղի՞ց գիտեիք, որ «Փյունիկն» ուժեղ պաշտպանություն ունի, եթե մենք ինքներս չգիտեինք այդ մասին:

- Տեսել էինք մի քանի խաղեր, նաև տեղեկություններ էինք ստացել նոր ֆուտբոլիստների մասին: Հիմա, երբ տեղեկություն է պետք, գաղտնիքներ չկան, ինտերնետով հնարավոր է դիտել հանդիպումները, տեսել էինք, որ պաշտպանները լավն են:

- Ի՞նչ կասեք այն դրվագի մասին, երբ Տիգրան Բարսեղյանն ընկավ տուգանաին հրապարակում: Կա՞ր 11 մետրանոց հարված:

- Դեռ պետք է նայենք տեսագրությունը: Ինձ մոտից լավ չէր երևում: Բայց դա կարևոր չէ, հիմա պետք է լուծումներ գտնել հաջորդ խաղի համար:

 

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000