Որոնել
Արխիվ
12.07.2018  19:58

Եվրոպա լիգա. «Փյունիկը» հաղթեց «Վարդարին» (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց «Վարդարին»:

Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց Մոհամեդ Կոնատեն: Պետրոս Ավետիսյանի հարվածից հետո իվուարցին դիպավ գնդակին, որը փոխեց ուղղությունը, ապակողմնորոշեց մրցակցի դարպասապահին և հայտնվեց դարպասում:

Անդրեյ Տալալաևի թիմը երկրորդ խաղակեում գործեց հակագրոհների տակտիկայով և կարողացավ պահպանել ձեռնտու հաշիվը:

Մակեդոնական թիմի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով փոխարինվեց 75-րդ րոպեին: Մինչև այդ նա զգուշացվեց էր սիմուլյացիայի համար:

«Փյունիկի» կազմում նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի մեկ այլ հարձակվող` Ռուսլան Կորյանը:

«Վարդար» – «Փյունիկ» պատասխան մրցավեճը կկայանա հուլիսի 19-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511