Որոնել
Արխիվ
12.07.2018  16:58

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն ստացավ Ոսկե խաղակոշիկը (PHOTO)

«Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը, ով 13 գոլով դարձել էր Հայաստանի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու, ստացավ ՀՖՖ-ի կողմից տրամադրվող «Ոսկե խաղակոշիկը», հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Արտակ Եդիգարյանը երկրորդ տարին անընդմեջ արժանացավ այդ մրցանակին: 2016/2017 մրցաշրջանում փորձառու կիսապաշտպանը կիսեց լավագույն ռմբարկուի կոչումն իր թիմակից Միհրան Մանասյանի հետ (13 գոլով):

Հատկանշական է, որ ալաշկերտցիները երրորդ տարին անընդմեջ գլխավորում են Բարձրագույն խմբի առաջնության ռմբարկուների մրցավազքը: 2015/2016 մրցաշրջանում Միհրան Մանասյանը 16 գոլով կիսեց ռմբարկուի կոչումն «Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբեր Արաուժոյի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511