Որոնել
Արխիվ
12.07.2018  15:23

Մատեուս. «Մբապեի արագությունը կարող է որոշիչ լինել ԱԱ-2018-ի եզրափակչում»

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը նշել է, թե որ ընտրանին է ԱԱ-2018-ում հաղթելու գլխավոր ֆավորիտը։

«Ֆրանսիայի հավաքականը միանշանակ ֆավորիտ է Խորվաթիայի դեմ խաղում։ Նրանք ԱԱ-ում խաղում են ամենակազմակերպված ֆուտբոլը։ Նրանց բոլոր խաղացողները համաշխարհային աստղեր են։

Ցանկանում եմ առանձնացնել Կիլիան Մբապեին։ Նրա արագությունը կարող է որոշել եզրափակիչ հանդիպման ելքը։ Բելգիայի դեմ կիսաեզրափակիչ հանդիպմանը սպասում էի Ֆրանսիայի հավաքականից ավելին, սակայն, ամեն դեպքում, նրանք վաստակեցին հաղթանակը»,- Մատեուսի խոսքերն է մեջբերում Известия-ն։

Նշենք, որ Ֆրանսիա - Խորվաթիա եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին։

 

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000